Ինչպես ընկերս է դիպուկ նկատում, людей обижали, поэтому они обиженники
Երևակայական արդարության ձգտումը շատ խորը արմատներ ունի հայկական մշակույթում՝ որպես դարերով հալածված ազգի։ Ինչպես ընկերս է դիպուկ նկատում, людей обижали, поэтому они обиженники։ Սրան գումարվել է այս «աբիժնիկությունը» կապիտալիզացնելուն և քաղաքական սուբյեկտայնության աստիճանի հասցնելուն ուղղված արևմտյան նեոգաղութատիրական ցանցի աշխատանքը, և այժմ ունենք այն, ինչ ունենք։
Ռոբինհուդյան արքետիպի հաջող շահարկումն է, որ կապիտուլյանտին հնարավորություն է տալիս պահպանելու դիրքերը։ Քանի դեռ ազգային էլիտա լինել հավակնող ուժերը չձևակերպեն արդարության այլ՝ ավելի մրցունակ պարադիգմ, սոցիալական դեմագոգիան շարունակելու է տիրապետող մնալ։ Օրինակ՝ ինձ համար չկա արդարություն, որտեղ թուրքը կտրում է հայի գլուխը և յուրացնում հայի եկեղեցին։ Սա լրիվ այլ պարադիգմ է, որի կառուցարկման ուղղությամբ պետք է աշխատել՝ առանց բացառելու երկու արտաքուստ հակոտնյա պարադիգմերի հաշտեցումը (օր․՝ «երշիկը քիչ է, որովհետև Արցախ չկա»)։
Իսկ հին ու բարի քոչարյանական տարիներին նկարված սերիալի այս դրվագը նշածս ռոբինհուդյան-սոցիալական արդարության լավագույն պատկերումներից է։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից