Վաղը, ժամը 9:00-ից պողպատե մանդատը գործի կդնենք. Սուրեն Պապիկյան
«Այս ընթացքում բազմաթիվ բողոքներ ենք ստացել տեղական ինքնակառավարման մարմիններում, մասնավոր սեկտրում և բոլոր այն հնարավոր տեղերում, որտեղ նախկինի ուրվականներն ու իրենց համախոհները ունեցել են հնարավորություն՝ մարդկանց պարտադրանքի, աշխատանքի իրավունքից զրկելու ու բազմաթիվ նմանատիպ հարցեր։ Մենք բազմիցս խոսել ենք բազմիցս, որ հունիսի 20-ից հետո մենք կգնանք այդ մարդկանց ետևից։ Ես անձամբ վաղվանից ձեռնամուխ եմ լինելու իմ իրավասության տիրույթում գտնվող բոլոր քաղաքացիների իրավունքների վերականգնմանը։ Հենց վաղը, առավոտյան 9:00-ից սկսեք վերականգնել մարդկանց իրավունքները»,-Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ՏԿԵԶ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ դիմելով, ինչպես ինքն ասաց, «արդեն փոշմանած» օրինախախտ գործատուներին։