Թուրքական ռազմաբազան ՀՀ սահմանի մոտ ու Լավրովի «շշուկները». Շուշիի հռչակագրի առաջին «ծաղիկը»

Ադրբեջանում թուրքական ռազմաբազա տեղակայելու հնարավորության մասին Թուրքիայի նախագահի հայտարարությունն աննկատ չի անցել Մոսկվայի համար։ Սակայն, եթե Կրեմլը խոսում է մտահոգությունների մասին, Ռուսաստանի արտգործնախարարն ասում է, թե «ասեկոսեներ» չեն մեկնաբանում...

ՈՒ սա այն դեպքում, երբ այդ «ասեկոսեների» հեղինակը կոնկրետ Թուրքիայի նախագահն է։

Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական օբյեկտների տեղակայումը Մոսկվայի համար հատուկ ուշադրության առիթ է, մեկնաբանելով Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հնարավորության մասին Անկարայի հայտարարությունն՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ, հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հնարավորության մասին՝ երկու երկրների կողմից ստորագրված Շուշիի համաձայնագրի շրջանակներում: Էրդողանը նաև հավելել էր, որ առաջիկայում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Էրդողանի հետ Պուտինի հնարավոր հանդիպման մասին Պեսկովն չի խոսել, փոխարենը լրագրողներին ասել է․ - «Մեր սահմանների մոտ դաշինքի անդամ երկրների ռազմական ենթակառուցվածքի ծավալումը մեզ համար հատուկ ուշադրության առիթ է, ինչպես նաև մեր անվտանգության և մեր շահերի ապահովման համար անհրաժեշտ քայլերի պատճառ»։

Մինչդեռ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմակայանների հնարավոր ստեղծման մասին տեղեկությունն՝ այն անվանելով «ասեկոսեներ»: «Մենք չենք քննարկել այդ հարցը և ասեկոսեներ չենք մեկնաբանում», - ասել է Լավրովը Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը չի բացառել, որ Ադրբեջանի հետ նախօրեին ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակներում կարող է խոսք լինել Ադրբեջանի տարածքում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազայի ստեղծման մասին:

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից երեքշաբթի ստորագրված Շուշիի հռչակագրի տեքստում, մասնավորապես, նշված է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում, և որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացման ուղղությամբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան»:

Մոտավորապես նման պայմանագիր էլ Խորհրդային Միության փլուզումից մի քանի տարի անց ստորագրել էր Հայաստանը Ռուսաստանի հետ։ Ու չնայած Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին, Ռուսաստանին հաջողվել է չեզոք միջնորդի դեր ստանձնել այդ պատերազմի ժամանակ և հետո, ու, վերջապես, իր խաղաղապահներին տեղակայել Ղարաբաղում։

Ու հիմա, Մոսկվայի պահվածքի պատճառով՝ Թուրքիան արդեն բաց խոսում է Ադրբեջանում ռազմաբազա տեղակայելու մասին, իսկ Լավրովը դրանք «լուրեր», «ասեկոսեներ» է համարում: Իսկ ինչպե՞ս էր Մոսկվան իրեն դրսևորում ու գործում, երբ Սահակաշվիլիի Վրաստանում խոսում էին ՆԱՏՕ-ին անդամակցության իրենց նպատակների մասին...

Նույն Ռուսաստանը՝ ջղաձիգ հայտարարում էր, թե թույլ չի տա իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի աշխուժացում... Իսկ ինչո՞ւ այսօր Լավրովը վտանգ չի տեսնում, երբ Թուրքիայի նախագահը հստակ հայտարարում է, որ ցանկանում են Ադրբեջանում թուրքական ռազմաբազա հիմնել:

Ինչևէ, ռուսաստանցի փորձագետները ահազանգում են՝ Ռուսաստանը կորցնում է իր դիրքերը Հարավային Կովկասում...

Ադրբեջանում թուրքական հնարավոր ռազմաբազայի մասին հայտարարությունից հետո, ռուսաստանցի պատգամավորներն ու փորձագետները ահազանգում են՝ Ռուսաստանը կորցնում է իր դիրքերը Հարավային Կովկասում, և ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազան Ադրբեջանում լուրջ վտանգ է Ռուսաստանի համար։

Եվս մեկ հետխորհրդային հանրապետություն՝ Ադրբեջանը, կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Պետդումայի պաշտպանության կոմիտեում կարծում են, որ ՆԱՏՕ-ի ամենահին անդամներից մեկի՝ Թուրքիայի հետ բազմաթիվ զորավարժություններից և նույնիսկ ռազմական գործողություններից հետո Բաքվի համար ՆԱՏՕ-ին անդամակցելը միայն ժամանակի հարց է: «Փորձագետներն ավելի զուսպ են նման գնահատականներում, բայց ընդունում են, որ եթե Թուրքիայի նախագահն իրոք Ադրբեջանում ռազմաբազա տեղակայի, Ռուսաստանի արձագանքը խիստ բացասական կլինի», - ըստ «Ազատության», գրել է gazeta.ru- ն և մեջբերել Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Շերինի խոսքերը․ - «Այն պահից, երբ Ադրբեջանը թուրքական բանակի հետ միասին կռվել է ՀԱՊԿ անդամի դեմ, Ադրբեջանին փաստացի կարելի է համարել ՆԱՏՕ-ի անդամ։ Դե յուրե անդամակցությունն ընդամենը ժամանակի հարց է»։

Պարզապես նկատենք, որ մինչև 44-օրյա պատերազմը ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազա տեղակայելու նույնիսկ տեսական հնարավորության մասին չէին խոսում, ավելին՝ Մոսկվան պարբերաբար խոսում էր ՀԱՊԿ-ին և Եվրասիական Միությանն Ադրբեջանի անդամակցության հնարավորության մասին։
Իսկ հիմա Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազա տեղակայելու Էրդողանի ձգտմանը Լավրովը պատասխանում է, թե՝ «լուրեր են էլի..»

Կապրենք՝ կտեսնենք:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3953 անգամ
Լրահոս
Ռուբեն Հայրապետյանը ծեծի պատճառով վայր դրեց մանդատը, իսկ սա՝ դրա համար մանդատ ստացավ. Լուսինե Հարոյան ՔՊ ներկայացուցչի հարսանիքը մեկ անգամ եւս ապացուցեց, թե ինչ լպիրշ եւ ցինիկ տեսակի հետ գործ ունենք. Գեղամ Նազարյան Խոշոր հրդեհ է բռկնվել Դավադիր նոր պլան. Բաքուն քարտեր է բացում, Մոսկվան լուռ՝ համաձայն է Արտախորհրդարանական ուժերը կաջակցեն, որ Նիկոլ Փաշինյանը կատարի Ալիևին տված խոստումները Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Ռուսական պրոպագանդայի ադրբեջանամետ «վարձկանները». Նիկո՛լ, խոսիր Իլհամի ջղաձգության պատճառները. Ծանր «բազար»՝ Զանգեզուրի հարցով Մառախուղ է եղել, բոյ է գնացել, վիրավորում է ստացել. Արմանը 1 տարվա ժամկետային զինծառայող է Պայթյուն Ստեփանակերտում․ տուժածի վիճակը ծանր է․ ԱՀ ԱԻՊԾ Փաշինյանը հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ գնում է Իջևան Քննչական կոմիտեն ընդդեմ ՊՆ-ի․ի՞նչ գործողություն է կատարում Ադրբեջանը Հայաստանի սահմանին «Վլադիմիր, Վլադիմիրովիչ, ի՞նչ ասաց Ալիևը». Մոսկվան՝ Երևան-Բաքու գծի վրա Վերաքննիչ դատարանում մակագրումները ձեռքով են անում Հանրային տրանսպորտի խցիկներն արգելվում է զարդարել սրբապատկերներով, փափուկ խաղալիքներով և այլ զարդերով Երասխում կրակում են, Կութում կրակում են, նախագահը գնացել է Տոկիո՝ օլիմպիական խաղեր նայելու. Հրանտ Բագրատյան Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) հարսանիքի քավորը եղել է Փաշինյանը «Մեր օրերի Ռոբին Հուդին են ժողովրդից պաշտպանում». Ոսկան Սարգսյան Համարյա հրաշք․ մնում է վերցնել ու դիմում գրել Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը գծել է Սյունիքի հանձնման ծրագիրը Վտանգավոր խաղ. ուր է տանում Փաշինյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 26-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է ԵԿՄ նախկին անդամ Դավիթ Մկրտչյանը: Թեմա` Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել, արտահերթ ընտրությունների հետ կապված ՍԴ որոշումը, Պուտին-Ալիև հանդիպումը, զուգահեռներ Պուտին-Փաշինյան հանդիպման հետ Հուլիսի 26-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը: Թեմա` Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել, արտահերթ ընտրությունների հետ կապված ՍԴ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, Պուտին-Ալիև հանդիպումը, զուգահեռներ Պուտին-Փաշինյան հանդիպման հետ Հուլիսի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Շահե Աճեմյան: Թեմա` Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել, արտահերթ ընտրությունների հետ կապված ՍԴ որոշումը, Պուտին-Ալիև հանդիպումը, զուգահեռներ Պուտին-Փաշինյան հանդիպման հետ Հուլիսի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը: Թեմա` Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել, արտահերթ ընտրությունների հետ կապված ՍԴ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, Պուտին-Ալիև հանդիպումը, զուգահեռներ Պուտին-Փաշինյան հանդիպման հետ Հուլիսի 22-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստան դաշինքի աջակից Տաթև Արցախը: Թեմա` Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել, արտահերթ ընտրությունների հետ կապված ՍԴ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, Պուտին-Ալիև հանդիպումը, զուգահեռներ Պուտին-Փաշինյան հանդիպման հետ Հուլիսի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Թեմա` Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել, արտահերթ ընտրությունների հետ կապված ՍԴ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, Պուտին-Ալիև հանդիպումը, զուգահեռներ Պուտին-Փաշինյան հանդիպման հետ Հուլիսի 22-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը: Թեմա` Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել, արտահերթ ընտրությունների հետ կապված ՍԴ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, Պուտին-Ալիև հանդիպումը, զուգահեռներ Պուտին-Փաշինյան հանդիպման հետ Հուլիսի 22-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչզջյանը: Թեմա` Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել, արտահերթ ընտրությունների հետ կապված ՍԴ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, Պուտին-Ալիև հանդիպումը, զուգահեռներ Պուտին-Փաշինյան հանդիպման հետ Հուլիսի 22-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:Թեմա` Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել, արտահերթ ընտրությունների հետ կապված ՍԴ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, Պուտին-Ալիև հանդիպումը, զուգահեռներ Պուտին-Փաշինյան հանդիպման հետ Հուլիսի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար էդգար Ղազարյանը: Թեմա` Ինտեսնիվ փոխհրաձգություն Երասխի ուղղությամբ, Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել, արտահերթ ընտրությունների հետ կապված ՍԴ որոշումը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub