ԿԸՀ-ն հաշվարկել է քվեաթերթիկների գրեթե մեկ հինգերորդը
Ժամը 01:45 դրությամբ ԿԸՀ-ն հաշվարկել է քվեաթերթիկների գրեթե մեկ հինգերորդը, ավելի ստույգ 19,95%-ը: Դրանք 642 ընտրատեղամասերի արդյունքներն են:
Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.
1. «Քաղաքացիական պայմանագիր» -58,45% (148358 ձայն),
2. «Հայաստան» դաշինք - 18,65% (47335),
3. «Պատիվ ունեմ» դաշինք - 5,41% (13734),
4. «Բարգավաճ Հայաստան» - 4,94% (12528),
5. «Հանրապետություն» - 2,58% (6542),
6. «Լուսավոր Հայաստան» - 1,14% (2900):