Ոչ մի հոդված չկա․ Արարատ Միրզոյանի ստերը՝ ԱԱԾ գործակալ լինելու հանգամանքների առնչությամբ. Antifake.am

Antifake.am-ը գրում է. «Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին եւ անդրադարձել դեռեւս հունվարի 17-ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված փաստաթղթին, որով արձանագրվում էր, որ 2007 թվականին Միրզոյանը հավաքագրվել է ՀՀ ԱԱԾ–ի կողմից՝ դառնալով կրկնակի գործակալ, քանի որ, ըստ Մինասյանի, Միրզոյանը նախապես աշխատել է թուրքական հատուկ ծառայությունների հետ, որի բացահայտումից հետո էլ հայկական ԱԱԾ–ն հավաքագրել է Միրզոյանին։ Միրզոյանը այդ ժամանակ նշված տեղեկատվությունը «սուտ մատնություն» էր որակել։

Հարցազրույցում Միրզոյանը անդրադառնում է այս խնդրին՝ նշելով, որ Ազգային անվտանգության ծառայությունն է իրեն դիմել Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին ընդառաջ իրենց աջակցելու համար` «որպես Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ասպիրանտի եւ գիտաշխատողի, ՀՀ ազգային արխիվի հասարակական–քաղաքական փաստաթղթերի բաժնի աշխատակցի, որպես պատմաբանի, ով այդ շրջանում Ցեղասպանությանը անդրադարձող, Ցեղասպանության տարբեր հիմնահարցերին վերաբերող հոդվածներ էր գրում նաեւ արտասահմանյան պարբերականներում»։


Միրզոյանը նշում է նաեւ կոնկրետ ժամանակահատվածը, երբ ԱԱԾ–ն դիմել է՝ Միրզոյանի աջակցությունը ստանալու համար։

Սակայն հետաքրքիր է, որ Միրզոյանի նշած ժամանակահատվածում՝ Քոչարյանի իշխանության անցումային շրջանում, վերջինս Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի գիտաշխատող այլեւս չի եղել։ Ավելին, 2007թ․ թվականին նաեւ նույնիսկ ասպիրանտ չի եղել․ Միրզոյանը ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան ավարտել է 2005 թվականին։ Դա է վկայում Միրզոյանի կենսագրության հատվածը, որը հրապարակված է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում։

Հատկանշական է, որ Միրզոյանը ԱԱԾ–ի կողմից տրամադրված փաստաթուղթը ստորագրել է 2007 թվականի նոյեմբերին, այսինքն, համաձայն վերջինիս կենսագրության՝ նա ավարտում էր կամ արդեն իսկ ավարտել էր իր աշխատանքային գործունեությունը նաեւ ՀՀ Ազգային արխիվում։

Հիշարժան է նաեւ այն հանգամանքը, որը տարբեր միջազգային պարբերականներում տպագրված հոդվածներ ունեցող Միրզոյանի անունը այդպես էլ չգտանք ինչպես հետազոտական աշխատանքների եւ մեջբերվող աշխատանքների ամենամեծ պահոցում՝ «Scopus»-ում, այնպես էլ առանձին խոշոր հետազոտական հարթակներում։ Ուստի ողջունելի կլիներ, որ Արարատ Միրզոյանը եւ վերջինիս թիմն ընդհանրապես հանրությանը ներկայացնեին իրենց «միջազգային հաջողությունները», եթե, իհարկե, այդպիսիք գտնվեն։

Ամփոփելով կարող ենք փաստել, որ Արարատ Միրզոյանը, ընդունելով իր՝ ԱԱԾ գործակալ լինելու փաստը, հաստատում է Միքայել Մինասյանի հրապարակած տեղեկատվության իսկությունը։ Նման պարագայում մյուս արդարացումները եւ անիմաստ ու անհիմն «ինքնագովազդը» անտեղի էր»։

դիտվել է 3555 անգամ
Լրահոս
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am