Էրդողան-Բայդեն հանդիպում, ապա՝ դեպի Շուշի. Թուրք-ամերիկյան գործարքից հետո կկնքվի թուրք-ադրբեջանական համաձայնագիր

Թուրքիայի նախագահը ժամանեց Բրյուսել: Երեկ Թուրքայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում մամլո ասուլիս է տվել։ «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Բրյուսել մեկնելուց առաջ նա ասել է, թե հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիան հերթական անգամ ընդգծելու է դաշինքի կարևորությունը։

Էրդողանը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո այցելելու է Ադրբեջան: Նրա խոսքով` իր եղբայր՝ Ալիևի հետ այցելելու են Շուշի, իսկ հունիսի 16-ին Բաքվում միասին դիտելու են Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունում Թուրքիայի հավաքականի խաղը։

Հիշեցնենք, որ Էրդողանը Ստամբուլի Ուսքյուդար թաղամասում մզկիթի բացման արարողությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Էրդողանն, անդրադառնալով ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ կայանալիք հանդիպմանը, նշել է, որ վերջինիս հետ քննարկելու է երկկողմ հարաբերությունները: Թուրքիայի նախագահը հայտնել է, որ հանդիպումներ է ունենալու նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Անգլիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

«Մակրոնի հետ քննարկելու ենք թուրք-ֆրանսիական հարաբերությունները: Մասնավորապես հնարավորություն ենք ունենալու քննարկել այդ հարաբերությունների դրական և բացասական կողմերը»,-նկատել է նա: Ապա հայտնել է, որ Բայդենի հետ հանդիպումից հետո մեկնելու է Ադրբեջան, նա հավելել է. «Իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ հանդիպելու ենք Շուշիում և երկու երկրների միջև մի համաձայնագիր ենք կնքելու: Դա Թուրքիայի և Ադրբեջանի միջև համապարփակ համաձայնագիր է լինելու»,-ասել է նա:

Իսկ այժմ Թուրքիայի նախագահը պատրաստվում է ԱՄՆ առաջնորդի հետ այսօր կայանալիք հանդիպմանը ի թիվս այլ թեմաների բարձրացնել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այդ մասին Ռեջեփ Էրդողանը հայտնել է Բրյուսել մեկնելուց առաջ, որտեղ մի քանի ժամից դեմ առ դեմ հանդիպում կունենա Սպիտակ տան ղեկավարի հետ: Էրդողանը նշել է, որ օրակարգում են նաև տարաձայնությունները Անկարայի կողմից ռուսական S-400 (C-400) համակարգերի գնման շուրջ, ինչին ի պատասխան Վաշինգտոնը դուրս է թողել Անկարային F-35 կործանիչների ծրագրից:

«Մենք պետք է առաջին պլան մղենք թուրք֊ամերիկյան հարաբերությունները», - հայտարարել է Թուրքիայի նախագահը, հավելելով. - «Մենք պետք է խոսենք, թե ինչպես կարող ենք այս տարաձայնությունները թողնել անցյալում, ինչ կարող ենք անել և ինչ ենք անելու: Թուրքիան սովորական մի երկիր չէ, այլ` դաշնակից պետություն»:

Նկատենք, որ երկու առաջնորդները կհանդիպեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում: Սա կլինի նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումը Ջո Բայդենի պաշտոնամուտից հետո:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին մտահոգում է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստը, և նա մտադիր է այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանն անդրադառնալ այդ հարցին: Բայդենն ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո առաջին անգամ է մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, և արդեն ասվել էր, որ գագաթնաժողովի շրջանակում նա հանդիպում է ունենալու Էրդողանի հետ:
Վերջինս Բրյուսել մեկնելուց առաջ Անկարայի օդանավակայանում լրագրողներին ասել է, որ Բայդենի հետ հանդիպմանն անդրադառնալու է նաև Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ԱՄՆ-ի նախագահի կողմից ցեղասպանություն ճանաչելու թեմային: «Դաշնակից երկրի նման դիրքորոշումը մի հարցի շուրջ, որը ՆԱՏՕ-ի հետ որևէ առնչություն չունի, հայերի հետ կապված հարց է, անհանգստացրել և հիասթափեցրել է մեզ: Հնարավոր չէ շարունակել՝ առանց հիշեցնելու այդ մասին», - ասել է Թուրքիայի նախագահը:

Հաղորդելով այս մասին՝ Reuters լրատվական գործակալությունը նշում է, որ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ սերտ կապեր ունեցող Էրդողանն անցյալում ապավինում էր նրան ճգնաժամերը լուծելու համար, բայց հիմա շփոթված է ԱՄՆ-ի նոր վարչակազմի ավելի քննադատական և հեռավորություն պահելու մոտեցումից: Բայդենի երդմնակալությունից հետո նա երեք ամիս սպասել է առաջին շփման համար, և ապրիլին կայացած առաջին անհարմար զանգով Բայդենը նրան տեղեկացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր մտադրության մասին:
Ռեջեփ Էրդողանը լրագրողներին ասել է, որ հանդիպմանն անդրադառնալու է նաև ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից Թուրքիային դուրս մղելու հարցին:

Վաշինգտոնը հրաժարվել է Անկարային վաճառել 100 հատ F-35 կործանիչներ, երբ Թուրքիան, չանսալով ԱՄՆ-ի կոչերին, Ռուսաստանից գնեց հակաօդային պաշտպանության C-400 (S-400) հրթիռային համակարգերը: Էրդողանն ասել է, որ այսօր կայանալիք հանդիպումը պետք է օգտագործել անախորժությունները հետևում թողնելու համար, և նշել է, թե առանց նախապայմանների մոտեցում է ակնկալում: «Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները մենք պետք է սեղանին դնենք առաջին ձեռքից: Շատ բամբասանքներ կան՝ թե՛ ներսում, թե՛ դրսում, ուստի մենք պետք է բանակցենք, թե ինչպես կարող ենք անախորժությունները թողնել հետևում, ինչ կարող ենք անել և ինչ պե՛տք է անենք: Թուրքիան սոսկ որևէ երկիր չէ՝ Թուրքիան դաշնակից երկիր է», - հայտարարել է Էրդողանը:

Նախագահ Բայդենը եվրոպական իր առաջին ուղևորության ընթացքում մինչ Բրյուսել մեկնելը Բրիտանիայում մասնակցեց «Մեծ յոթնյակի» եռօրյա գագաթնաժողովին:

Աշխարհի տնտեսապես ամենազարգացած երկրների առաջնորդների ընդունած եզրափակիչ փաստաթուղթը Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել ապակայունացնող վարքը և չարամիտ գործողությունները: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը նախատեսված է հունիսի 16-ին Ժնևում, որից հետո համատեղ ասուլիս չի լինելու՝ Բայդենը միայնակ է ասուլիս տալու: Երեկ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է՝ ԱՄՆ-ը վերականգնել է իր ներկայությունը միջազգային ասպարեզում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4288 անգամ
Լրահոս
Գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ Ամեն ինչ այնպես է, ինչպես Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների դեպքում. Զախարովա Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է. սահմանազատումը տարածք հանձնելն է. Վարուժան Գեղամյան Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Դիզայներ Արամ Նիկոլյանն էլ միացավ Տավուշի շարժմանը (video) Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Ո՞վ է իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել. «Հայաստան» խմբակցությունը հարցեր ունի (video) 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան Կիրանցում դասադուլ է Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Բագրատ Սրբազանի դեմ խոսացողները պատրաստվում են ապրիլի 24-ի իրենց ՆԱՄԱԶԻՆ․ Կարեն Քոչարյան Հերիք եղավ ու բոլ եղավ․ Նիկո՛լ, որ մեզ հանձնում ես թուրքին, մեր երեխեքը որտե՞ղ պիտի ապրեն․ սևանցի (video) Ես հրաժարվել եմ Նիկոլի պահանջից, ես իմ գյուղացիների կողքին եմ․ Կիրանցի վարչական ղեկավար (video) Հլը գնացեք էս ոստիկաններին հարցրեք՝ պատերազմից վախենու՞մ եք․ Նիկոլը վախեցնում է․ ակցիայի մասնակից (video) Փաշօղլու անձնակազմը մենակ ծախի՛, տա՛․ ստեղ ոչ մեկ չի վախենում պատերազմից․ իրավիճակը Սևանում (video) Միայն պատերազմն է ելքը․ եթե մեռնենք, թող մեռնենք, բայց կռիվ ենք տալու․ քաղաքացի (video) Խնդրում եմ, եկեք, կանգնեք մեր կողքը. արցախցին միացել է Երևան-Սևան ճանապարհը փակած քաղաքացիներին (video) Ոնց Նիկոլին նստացրել եք, դե հենց հիմա էլ դուրս եկեք ու սրան հեռացրեք․ տավուշեցիներ (video) Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլալված էր, ասաց՝ մի բան էլ ավելին են տալու (video) «Հանի ավտոդ, անցնենք»․ «Ֆռա էն կողմով գնա». Երևան-Սևան ճանապարհին լարված իրավիճակ է (video) Երկիրը կտոր-կտոր տալիս ա արա՛, տղա՞ եք, զենք բռնեք. ակցիայի մասնակիցը հունից դուրս եկավ (video) Դուրս ենք գալիս․ սա մեր պայքարի վերջին զարկն է․ Տաթև Արցախ (video) Հրատապ․ Փակ է նաև Երևան-Սևան մայրուղին (video) Քանի՜-քանի՜ պարտություն է Փաշնինյանը մեզ իբրեւ հաղթանակ հրամցվել. եպիսկոպոս Իսախանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am