ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ. Հանուն պետության ինքը պետք է գնա․ իրան տարել ա արդեն. քաղքապետը Փաշինյանի մասին. սկանդալային ձայնագրություն (Տեսանյութ)
Համացանցում ակտիվորեն տարածվում է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանի հեռախոսազրույցը։ Գասպարյանը դժգոհում է Նիկոլ Փաշինյանից, հայտարարելով, թե վերջինս հանուն պետության պետք է հեռանա։ Ի պատասխան Պապիկյանը հորդորում է վերջինիս պահպանել հանգստություն։
Հավելենք, որ ձայնագրության վերաբերյալ և Պապիկյանը և Գասպարյանը որեւէ մեկնաբանություն չեն արել։