Ալիևը նորից բռնեց Նիկոլ Փաշինյանի վզակոթից

Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերու։ Տեղեկությունը առաջինը հայտել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը` շեշտելով, որ գործընթացը տեղի է ունենում Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզը տրամադրելու պայմանով։
Հայ գերիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել վրաց պաշտոնյաների մասնակցությամբ: Որոշիչ դեր է ունեցել նաև Մուրադովը։

Հայկական կողմից այս պահին, ըստ տարբեր աղբյուրների և իրավապաշտպանների ամբողջացրած մոտավոր տվյալների, Ադրբեջանում շուրջ 200 գերի կա։ Շատ կարևոր է յուրաքանչյուր գերու վերադարձը, սակայն անգամ ԱՄՆ վարչակազմի` նախագահ Ջո Բայդենի, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտությունից հետո Ալիևը մեր տղանրին վերադարձրել է միայն քարտեզի դիմաց։ Վերադարձածների այս խմբի մեջ են Վարդենիսում գերեվարված վեց տղաներից չորսը, Խծաբերդից` Հին Թաղերի հատվածից գերեվարվածներից ու նախորդ տարվա հոկտեմբերին գերեվարվածներից։ Թե ինչու գոնե Վարդենիսում գերեվարված բոլոր 6 տղաները չեն վերադարձվել, հայտնի չէ։ Ընդհանրապես, թե ինչ սկզբունքով է որոշվում՝ ում վերադարձնել, հասկանալի չէ։ Այս հարցի հետ կապված չկա որևէ բացատրություն։

Ադրբեջանական սոցցանցերում տիրող հաղթական տրամադրություններից և միմյանց ուղղված շնորհավորանքներից թերևս կարելի է հասկանալ, թե ռազմավարական առումով ինչ կարևորություն ունեն այդ քարտեզները։ Ականապատման քարտեզի ձեռքբերումը ադրբեջանցիները համարում են պատմական հաղթանակ և գրում են, որ վերջապես Ակնան կսկի ծաղկել։ Առանց այդ քարտեզների՝ մեկ ականի հայտնաբերման և վնասազերծման համար միջազգային չափանիշներով պահանջվում է շուրջ 1000 եվրո։ Հայկական կողմի հանձնած քարտեզը պարունակում է 100 000 -ից ավել ականի տեղորոշման մասին տվյալներ։ Այս ընթացքում ադրբեջանական կողմը ականների պայթյունից ունեցել է նաև զոհեր։ Անհասկանալի է, թե ինչու քարտեզների դիմաց գերիների փոխանակումն ավելի վաղ չէր կատարվում։ Պետք է արձանագրել, որ Ալիևին կրկին հաջողվել է բռնել Փաշինյանի վզակոթից՝ հսկայածավալ քարտեզի դիմաց չվերադարձնելով բոլոր գերիներին։ Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Նոյեմբերի 9-ից հետո փոխանակման և վերադարձի ընդամենը մի քանի դեպք է եղել։ Այս ընթացքում, վերջին 15 վերադաձվածներին չհաշված, հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Նիկոլ Փաշինյանը շտապել է իր ֆեյսբուքյան էջում հրապարակել բոլոր 15 վերադարձած տղաների անունները՝ խախտելով նրանց անհատական տվյալների պաշտպանության իրավունքը։ Գուցե այդ տղաները չեն ուզում, որ ողջ աշխարհն իմանա իրենց գերեվարված լինելու մասին։ Փաշինյանը անունները հրապարակելուց առաջ տղաներից կամ գոնե նրանց հարազատներից թույլտվություն հարցրե՞լ է։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 5096 անգամ
Լրահոս
Էս հանցագործն ո՞վ է, որ սրա հարցը չլուծենք․ մենք սրան վռնդելու ենք․ քաղաքացի (video) «ՄԻԱՍԻՆ» շարժումը կոչ է անում անհնազանդության ակցիաներ անել Հեռու մնացեք Բագրատ Սրբազանից, լափի մեռածնե՛ր․ Արիանա Հովսեփյան (video) Էդ սյունը հանելու են ու մտցնեն համապատասխան տեղը. Արգիշտի Կիվիրյան (video) Էդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում․ Գառնիկ Դանիելյան (video) Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա»․ Լևոն Քոչարյան (video) Հայե՛ր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք․ ոսկեպարցի տատիկ (video) Բաքուն համաձայնել Է Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչու՞ է իրանական հրթիռների թիրախում հայտնվել Արցախը․ Արգիշտի Կիվիրյան (video) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարություն Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (video) Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն «Խելագար կառավարություն է, որ պատերազմով վախեցնի»․ Գեղամ Մանուկյան (video) Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Բյուրո Մի օր էդ բերետավորների երեխեքը էդ կադրերը տեսնելու են Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Թշնամին Փաշինյանն ա․ հողերը տալու համար երևի փող էլ ա ստացել. ակցիա (video) Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին Ամենամեծ թշնամին Փաշինյանն է. Ակցիայի մասնակից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am