Քոչարյանը մտադիր է կառավարական ամառանոցները վերականգնողական կենտրոնի վերածել

 

«Նիկոլ Փաշինյանի թիմը իր խոստումներից ոչ մեկը չի կատարել, եւ, ի հավելումն, դարձել է Արցախի 75%-ի կորստի, 5000 զոհերի եւ 11 000 վիրավորների պատճառ:  Հիշենք  «Ագորայի» մասին, Փաշինյանի խոստման մասին, որ Արցախի վերաբերյալ ոչ մի որոշում չի կայացվի առանց հրապարակում քննարկման: Արդյունքում փաստաթուղթը միանձնյա ստորագրվեց: Անգամ նրա թիմը չգիտեր փաստաթղթի ստորագրման մասին: Տնտեսական աճի փոխարեն ինֆլյացիան այնպիսին է, որ նրանք կերել են նույնիսկ կուտակվածը: Գործազրկությունը, բնակչության արտահոսքը զգալիորեն աճել է, բնակչության եկամուտները նվազել են:


«Հարուստներից վերցնել եւ բաժանել» կարգախոսն ամենահանրահայտն էր՝ քանի՞ նման դեպք է ձեզ հայտնի: Եթե գիտեք, նշեք գոնե մեկը: Չի եղել ոչ մեկը: Բայց նայեք նրանց ցուցակներին՝ օլիգարխներ կան նրանց ցուցակներում: Դա նշանակում է՝ կիսել են: «Ժողովրդի իշխանության» եւ օլիգարխիկ համակարգի նոր եղբայրություն:

Խոսում էին արդարության մասին, նույնիսկ հեծանիվ էին քշում: Հիմա շենքից շենք տեղափոխվելու համար 2000 ոստիկան է պահպանում նրա անձը: Ուղեւորության ժամանակ 30 մեքենա է ուղեկցում, ավտոբուսներ: Ո՞վ գիտի, թե որքան գումար է ծախսվում մի մարդու անվտանգությունն ապահովելու համար: Եթե ուզում էին ժողովրդի հետ լինել, պետք է մնային իրենց տներում: Բայց՝ ոչ, քանի որ դուրսպրծուկների պես անմիջապես վազեցին ամառանոցներ, եւ վերանորոգումն էլ նրանց դուր չեկավ, վերանորոգման վրա 2 միլիոն ծախսեցին:

Մենք պատրաստվում ենք կառավարական ամառանոցները վերածել վերականգնողական կենտրոնի: Անդրանիկ Մարգարյանը, լինելով վարչապետ, ապրում էր Ավանի իր տանը եւ կիրակի օրերին նարդի էր խաղում հարեւանների հետ: Եղել են խոսնակներ, ովքեր ապրել են իրենց տներում եւ չեն գոռացել, որ ժողովրդի հետ են»,-այս մասին Ալավերդու բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

 «Իշխանություններն անվերջ կրկնում են նույն սխալները: Կան մարդիկ, ովքեր անվերջ նույն փոցխն են տրորում: Եւ իմ տպավորությունն այն է, որ դա արվում է միտումնավոր: Եւ հեռակառավարման վահանակն այլ տեղում է: Այնպիսի մի տեղ, որտեղ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի բարգավաճման մասին, այլ՝ աշխարհաքաղաքական շահերի մասին: Որտեղ պետք է թույլ Հայաստան»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը:

դիտվել է 2495 անգամ
Լրահոս
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով Կորած ՄԻՊ-ի փնտրտուքները շարունակվում են. մտահոգ քաղաքացիները կարող են միանալ որոնողական աշխատանքներին «Սամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները մեկ բան են ցույց տալիս, ռեժիմի անձնակազմը վախենում են հանրությունից». Ստեփան Դանիելյան Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները․ ընդդիմադիր խմբակցություններ Հայաստանն իսկապես կրճատել է իր գործունեության շրջանակը ՀԱՊԿ-ի հետ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Դումանյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Ժաննա Անդրեասյանի՞ Պուտինն ու Ռայիսին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» Պենտագոնի խորհրդականներն ահազանգում են, որ ՌԴ-ն մի քանի ամսվա ընթացքում կարող է գրավել Խարկովը Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը Վթարվել է Վանաձորն ու 13 այլ բնակավայրեր սնող մայրուղային ջրատարը Խարանը հայ ոստիկանի համբավի վրա մնալու է․ Մի փոքր էլ վաղվա մասին մտածեք Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին "Հրեշ" Անդոն հետքայլ է անում Freedom House-ը հիշատակել է ՀՀ խորհրդարանի նախագահի՝ քաղաքացու վրա թքելու հետևանքների բացակայությունը Նիկոլի խուլիգանապետությունը Նիկոլի ընտանեկան թերթով սպառնացող այս "կենդանին" ի՞նչ է նախընտրում, որ իրեն "պադեզդում ծեծեն, թե՞ "զուգարանում սպանեն"... ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, կինը, դուստրը, որդին, եղբայրը հրավիրվել են Դատախազություն Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am