Ինչու է Սերժ Սարգսյանը հրաժարվել է հարցազրույց տալ Պետրոս Ղազարյանին. Արմեն Աշոտյանը նշեց պատճառը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց. «Մինչեւ երեկ ես Հանրային հեռուստաընկերության հետ բանակցությունների մեջ էի, որ հունիսի 14-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալվի Պետրոս Ղազարյանի հաղորդաշարին, սակայն այսօրվա աղաղակող ապօրինությունից հետո մենք հրաժարվում ենք այդ եթերից ու նախագահ Սարգսյանը չի հյուրընկալվելու Հանրայինի եթերում»:
Նա նշել էր, որ այսօրվա տեսահոլովակում հատվածներ կան Սերժ Սարգսյանի մի շարք ելույթներից, որտեղ, մասնավորապես նա խոսում է այն մասին, որ շուտով կազինոնների մասին ստերը մտցվելու են նրա բերանը: Երկրորդ պատճառն այն է, որ այս տեսահոլովակում կար նաեւ հատված, որտեղ նշվում է, որ Գռզոն Հայաստանի ամենաատելի օլիգարխն է: