Հանրայինը հիմա աշխատում է որպես «Գռզո TV». Աշոտյան

«Այսօր տեղի է ունեցել մի տհաճ միջադեպ, որը մենք դիտարկում ենք ոչ թե պատահականություն, այլ ուղղորդված քաղաքականություն Հանրային հեռուստաընկերության կողմից:  «Պատիվ ունեմ» դաշինքը Հանրային հեռուստաընկերություն է ներկայացրել իր նախընտրական քարոզչական հոլովակը, ինչպես մնացած բոլոր ուժերը, որոնք օգտվում են Հանրայինի կողմից տրամադրված անվճար ու վճարովի եթերաժամից: Այս միջադեպն առաջինը չէ, առաջինը եղել է երեկ: Այսօր հերթական անգամ Հանրային հեռուստաընկերությունը հորինված պատճառներով մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզչական տեսահոլովակների հեռարձակումը, ինչը պարտավոր է անել օրենքով, պարտավոր է անել այն պայմանագրով, որը կնքված է մեր նախընտրական շտաբի հետ, որի համար վճարված է ամբողջությամբ՝ ինչպես մեր քաղաքացիների մուծած հարկերից, այնպես էլ մեր նախընտրական հիմնարկի կողմից»,-հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Այսօրվա տեսահոլովակում հատվածներ կան Սերժ Սարգսյանի մի շարք ելույթներից, որտեղ, մասնավորապես նա խոսում է այն մասին, որ շուտով կազինոնների մասին ստերը մտցվելու են նրա բերանը: Բոլորը տեսել են դա: Հանրային հեռուստաընկերության ցենզորներն այդ հատվածի պատճառով մերժել են մեր տեսահոլովակի հեռարձակումը:

Երկրորդ պատճառն այն է, որ այս տեսահոլովակում կար նաեւ հատված, որը վերաբերում է Հայաստանի ամենաատելի օլիգարխ Գռզոյին , որը հանգրվանել է վիժվածքի, ուսապարկերի ցուցակի 5-րդ համարում: Այնտեղ կար հատված, որ Գռզոն Հայաստանի ամենաատելի օլիգարխն է:

Եթե առաջին հատվածը Հանրայինը մերժել է որպես իբր վիրավորանք, երկրորդը մերժել է որպես զրպարտություն:

Տարակուսելի է, որ Հանրային հեռուստաընկերությունն իրեն դրել է դատական իշխանության տեղ ու ինքն է որոշում՝ այս կամ այն դրվագը պարունակո՞ւմ է վիրավորանք, թե՝ ոչ, պարունակո՞ւմ է զրպարտություն, թե՝ ոչ և ինքն է որոշում՝ արդյոք այս կամ այն քաղաքական ուժը կարո՞ղ է օգտվել իր ազատ խոսքի իրավունքից և հանրությանը հասցնել քաղաքական գնահատականներ այս կամ օդիոզ կերպարի մասին՝ վիժվածք վարչապետից մինչև օլիգարխ Գռզո»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Աշոտյանն ասաց, որ այս ամենն ունի նաև շարունակություն. «Հանրային հեռուստաընկերությունը նշանակել է ինչ-որ իրավաբանի, որի հետ մեր շտաբի իրավաբանները պետք է բանակցեին, բացատրեին, որ Հանրայինը չունի իրավունք որակելու այս կամ այն կերպ մեր քարոզչական հոլովակներն ու բոլորի համար ակնհայտ է, որ այս գործը դատական իշխանության գործն է: Որ Հանրային պարտականությունն է անխափան հեռարձակել մեր տված տեսահոլովակները, որոնց համար վճարված է իմ աշխատավարձից՝ որպես ՀՀ քաղաքացի, և նաև մեր հիմնադրամի միջոցներից:

Հանրայինի այս պահվածքը պարզապես զարհուրելի է, հատկապես երբ հաշվի ենք առնում այն, որ օլիգարխ Գռզոն իր տարաբնույթ մանկլավիկների միջոցով Հանրայինի վրա ունի հստակ ազդեցություն: Այդ մանկլավիկները նույնպես վիժվածքի նախընտրական ցուցակում են:

Իմ ունեցած տեղեկություններով եւ վիժվածք Փաշինյանը, եւ Գռզոյի մանկլավիկները ճնշում եմ գործադրել Հանրայինի վրա, որ Փաշինյանի ու Գռզոյի վերաբերյալ հատվածները եթեր չգնան: Հանրայինը, քիչ է, որ վերջին 7 ամիսներին վերածվել է «Ազեր TV»-ի, հիմա նաև «ԳՌԶՈ TV» է աշխատում և ընտրողաբար խափանում է քաղաքական ուժերի, այս դեպքում «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավն ու ազատ խոսքի իրավունքը»,-հայտարարեց Աշոտյանը:

 Աշոտյանն ասաց, որ «օլիգարխ Գռզոյի» զանգով Հանրայինը փոխում է եթերային քաղաքականությունը: «Փաստորեն նրանք դիտավորյան խոչընդոտում են մեր քարոզարշավը: Սա ակնհայտ ցենզուրա է, սելեկտիվ մոտեցում, խոչընդոտ, ինքնիրավչություն, օլիգարխոկրատիա: Այս 5 պիտակները ես ճպպացնում են Հանրայինի ճակատին»:

«Երեք օր առաջ ՔՊ-ականները բաց տեքստով քաղաքական գովազդ են թողարկել, որտեղ իրենց անվանում է ռոբասերժական խունտա, մեղադրում են Հոկտեմբերի 27-ի մեջ, եւ Հանրայինում ոչ ոք դա զրպարտություն կամ վիրավորանք չի համարել: Այսօր մեր շտաբը հրավիրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին եւ ես շնորհակալ եմ, որ նրանք օպերատիվ արձագանքել են: Երբ որ ստանանք գրավոր բացատրություն այսօրվա միջադեպի, Դաշինքը քննարկելու է դատարան դիմելու հեռանկարները»,-ասաց նա:

դիտվել է 1509 անգամ
Լրահոս
Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել Վերին Երզնկայում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել այգում․ 29 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am