Բաքուն 15 հայ գերի է տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց
Ադրբեջանա–վրացական սահմանով ադրբեջանցիները ևս 15 հայ գերի են վերադարձրել, հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը` հայտնելով, որ գործընթացը տեղի է ունենում Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզը տրամադրելու պայմանով։
Հայ գերիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել վրաց պաշտոնյաների մասնակցությամբ:
«Պայմանավորվածության համաձայն` 2021 թվականի հունիսի 12-ին Աղդամի շրջանի քարտեզ տրամադրելու դիմաց 15 ձերբակալված հայեր հանձնվել են Հայաստանին՝ Վրաստանի ներկայացուցիչների ներկայությամբ»,–ասվում է հայտարարության մեջ։