«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորություն է ստեղծվել». Բայրամով
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ադրբեջանում Մոնտենեգրոյի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորություն է ստեղծվել:
Նշվում է՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «տարածաշրջանում տիրող իրավիճակին և եռակողմ հայտարարության կատարմանը»։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Բայրամովը նաև նշել է, որ «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորություն է ստեղծվել»։