Ժողովուրդ, մի վախեցեք սրանից, հաչող շունը չի կծում. Վահե Հակոբյան
«Այս անհայրենիքը փաստորեն շարունակում է իր հիմար ուղին ու քիչ առաջ էլ հերթական անգամ սպառնացել է եկեղեցուն։ Մարդ, ով ծնկի է իջել ադրբեջանցիների առջեւ, էսօր սպառնում է, որ ծնկի է իջեցնելու հայկական եկեղեցին։ Թույլ չենք տա, չի կարողանալու, իրան թպրտալու մնացել է ուղիղ 9 օր, 9 օր ընդամենը։ Ժողովուրդ, մի վախեցեք սրանից, հաչող շունը չի կծում, ամոթ է սրանից վախենալը։ Եթե մենք թույլ տանք, որ էս ապաշնորհները վերընտրվեն, մենք լինելու ենք ազգ՝ առանց պետության։ Իրանց էջը փակված է, իսկ հունիսի 20-ից հետո մենք բերելու ենք ժպիտ մեր քաղաքացիներին, անկեղծ ժպիտ, ուժեղ բանակ, ուժեղ, զարգացած տնտեսություն»,- քարոզարշավի 5-րդ օրը, Հրազդանում «Հայաստան» դաշինքի մեկնարկած հանրահավաքի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանը։