Փաշինյանին չաջակցող տնօրեին, դասախոսին ու գյուղապետին ազատել են աշխատանքից

Հրապարակի խմբագրություն էր զանգել մի քաղաքացի՝ ասելով, թե իշխանությանը չաջակցելու համար լուոռւ մարզպետը Արամ Խաչատրյանը աշխատանքից ազատել է Միխայիլովկա համայնքի ղեկավար Պետրոս Դումիկյանին, մանկավարժական համալսարանի դասախոս Վանո Եղիազարյանին և Լորուտ համայնքի դպրոցի տնօրեն Դավիթ Սարգսյանին։

Մենք կապվեցինք Լորուտի դպրոցի տնօրենի հետ, նա հերքեց, որ իրեն աշխատանքից ազատել են, վստահեցնելով, որ ինքն այս պահին դպրոցի տնօրեն է։ Սակայն, պարզվեց, որ տնօրենը նույնիսկ տեղյակ էլ չէր, որ իրեն ազատել են, քանի որ կապվեցինք մարզպետարանի հանրակրթության վարչության պետ Արամ Գրիգորյանի հետ, և նա հաստատեց Դավիթ Սարգսյանին աշխատանքից ազատելու փաստը, իսկ հարցին, թե ի՞նչ պատճառով են ազատել, հանրակրթության վարչության պետը պատասխանեց․

«Դպրոցում քաղաքական քարոզչություն անելու պատճառով», հարցրինք՝  իսկ  ո՞ր քաղաքական ուժի օգտին է քարոզչություն արել տնօրենը, վարչության պետն ասաց, որ ինքը չգիտի։ Մենք կրկին կապվեցինք Դավիթ Սարգսյանի հետ՝ նրան հայտնելով իրեն աշխատանքից ազատելու մասին լուրը, նա էլ ասաց, որ ինքը ոչ մի քարոզչությամբ էլ չի զբաղվում։ Կապվեցինք նաև Վանո Եղիազարյանի հետ՝ հարցնելով, թե ճի՞շտ է, որ իրեն էլ են ազատել աշխատանքից, պատասխանեց․ «Ինձ ազատելը այդքան հեշտ չէ, հրամանը կա, բայց ես դատի եմ տալու»։

Նշենք, որ դպրոցի տնօրեններին, դասախոսներին և ուսուցիչներին ազատում են Աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածով, այսպես կոչված «վստահությունը կորցնելու հիմքով»։ 

Միխայիիլովկա համայնքի վարչական ղեկավարի  հետ կապ հաստատել, ցավոք չհաջողվեց։

 

դիտվել է 1682 անգամ
Լրահոս
Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am