Բովանդակությունը զիբիլ է, ես դա ինչ մեկնաբանեմ. Լևոն Տեր-Պետրոսյանը` Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված ձայնագրության մասին
«Գարշելի բան է, ընտրական շրջանում միմյանց հետ կոմպրամատներով խոսել, թե դու սա ես, դու էլ սա։ Այդ կոմպրոմատների 90 տոկոսն էլ սուտ է»,-ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ասուլիսի ընթացքում անդրադարձավ երեկ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված ձայնագրությանը:
Իսկ ինչպե՞ս կարող է մեկնաբանել ձայնագրության բովանդակությունը, Տեր-Պետրոսյանը պատասխանեց․
«Բովանդակությունը զիբիլ է, ես դա ինչ մեկնաբանեմ»։
Պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է մեկնաբանել, որ ՀԱԿ-ականներ Վլադիմիր Կարապետյանն ու Գագիկ Ջհանգիրյանը այժմ գործող իշխանության հետ են․
«Վլադիմիր Կարապետյան, էլեմենտար ճամաբարափոխություն, կամ առնետավազք, չեմ ուզում լատիներեն բառը ասել»,-ասաց Տեր-Պետրոսյանը։