Արտաքին գործընկերների հետ համագործակցության միակ ճանապարհը ուղիղ եւ ազնիվ լինելն է. Ռոբերտ Քոչարյան

«Ժամանակակից թվային աշխարհում մտածել, թե կարող ես չինացիներին մի բան ասել, ռուսներին՝ այլ բան, ամերիկացիներին՝ մի երրորդ բան, մեծ սխալ է։  Սուտասանի քաղաքականություն։ Էժան ճարպկություն։ Այդպես հուսալի գործընկերներ ձեռք չեն բերում, միայն կորցնում են։ Գուցե 15-16-րդ դարերում կարելի էր այդպես քաղաքականություն կառուցել, կապ չկար, տելեգրամ-ալիքներ չկային։ Բայց հիմա ամեն ինչ անմիջապես ի հայտ է գալիս։ Իսկ սրանք միայն դրանով էլ զբաղվում էին։ Ինչպես քեզ վստահեն, եթե դու 20 տարի ռուսատյաց էիր, հոդվածներ էիր գրում համապատասխան, միտինգներ էիր անում ռուսական ռազմակայանի դեմ։ Եվ հանկարծ ընտրությունից հետո դարձար ռուսամե՞տ։ Անվստահության տարրը կար ի սկզբանե»,- այս մասին ասաց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Թալինի բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով երկրի ներկայիս իշխանությունների քաղաքականության մասին հարցին։


«Հետո սկսեց խորամանկել։ Ռուսների հետ մի թեմա էր, իրանցիների հետ՝ ուրիշ։ Բայց որքան էլ որ ասեր, որ ռուսամետ է, նրանք հո հետեւում են Հանրային հեռուստատեսությանը, տեսնում են՝ ինչպես են իրենց պահում քո կողմնակիցները։ Հիմնական մունետիկը առհասարակ դարձել է «Ազատություն» ռադիոկայանը, որը ֆինանսավորվում է Պետդեպարտամենտի կողմից։ Եվ գործընկերները հասկանում են, որ իրենց փորձում են խաբել։ Միակ ճանապարհը ուղիղ եւ ազնիվ լինելն է։ Ես միշտ այդպես եմ արել։ Եվ հարաբերություններն էլ բոլորի հետ լավ էին։ Եթե ԱՄՆ-ին ասում ես՝ մեր հարաբերությունների միջանցքն ահա այսպիսին է, բայց այդ միջացքի շրջանակում ես պատրաստ եմ լիարժեք համագործակցության, դա աշխատում է։ Եթե չես մտնում նրանց հակաությունների ոլորտ, միշտ կարելի է համագործակցության քաղաքականություն վարել»,- նշեց Քոչարյանը։

Նա ընդգծեց, որ ՌԴ-ի հետ կվերականգնվի խախտված վստահությունը։ «Դուք ճիշտ եք, անձնական կապերը եւ անցած ճանապարհը կօգնեն դա արագ անել»,- նշեց նախկին նախագահը՝ պատասխանելով Ռուսաստանի նախագահի հետ իր հարաբերությունների մասին նկատառմանը։

դիտվել է 330 անգամ
Լրահոս
Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video) Արցախի վերնախավը հավաքվել էր Խուճապ էր, բոլորը լացում, գոռում էին. Աբու Դաբի-Երևան չվերթի կայծակնահարված օդանավի ուղեւորը մանրամասներ է պատմում Փաշինյա՛ն, հա՛, դու վախենում ես, դրա համար էլ այս մարդկանց պահում ես բանտերում․ ակցիա Երևանում (video) Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից «Կիրանցի դպրոցից 50 մետրի վրա են ուզում Ռամիլ Սաֆարովներին բերել» (video) Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է Նայե՛ք, հայերին քնած ժամանակ սպանող ադրբեջանցիներին ուզում են բերել այս դպրոցի մոտ կանգնեցնել (video) ՇՏԱՊ․ Գյուղերը հանձնեց․ բոլորս 12։00-ին իջնում ենք Հանրապետության Հրապարակ․ Էդգար Ղազարյան (video) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են Էդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրում Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am