Հարցեր, որ ունեն փաստական պատասխաններ 3.- «Հոկտեմբերի 27»

Հայաստանի նորագույն կամ ընթացիկ պատմության մեջ, մինչև 2020-ի նոյեմբերի 9-ը, 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը ամենածանր էջերից ու փորձություններից մեկն է, գրում է Panorama.am-ը:

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ կապված ամենատարբեր վարկածներ ու ենթադրություններ են շարունակվում շրջանառվել։

Հիշեցնենք. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ահաբեկչություն. ԱԺ շենք և նիստերի դահլիճ ներխուժած ահաբեկիչները՝ նախկին լրագրող Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ինքնաձիգներից կրակ բացեցին, ինչի հետևանքով զոհվեցին ԱԺ նախագահ, ՀՀ Ազգային հերոս (հետմահու) Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, ՀՀ Ազգային հերոս (հետմահու) Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվեց:

Ահաբեկիչները, մինչև հանձնվելը, ժամեր շարունակ 91 հոգու, հիմնականում՝ ԱԺ պատգամավորների պատանդ պահեցին:

Հաջորդ օրվա ցերեկը ահաբեկիչներն, այնուամենայնիվ, հանձնվեցին և կալանավորվեցին:

Չորս տարի տևած դատավարությունից հետո նրանցից 8-ը դատապարտվեց, որից 6-ը՝ ցմահ:

«Դե ո՜վ չգիտի, թե ով է կազմակերպիչը եղել…»

Սա հոկտեմբերի 27-ի ոճրագործության վերաբերյալ ամենից ծեծված ու կաղապարային արտահայտությունն է: Հարցը, թե՝ ո՞վ, գրեթե ավելորդ է, քանզի անգիր արված պատասխանը կռահելի է. «Վա՜յ, ո՞նց թե՝ ով, դու էս երկրի՞ց չես, Քոչարյանն է…»:

Ստացվում է, որ նույնիսկ ամենավերջին գռդոնչի-տաքսիստը գիտե մի բան, մի այնպիսի՜ բան, որը չեն կարողացել պարզել նույն Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ատելությամբ տրամադրված զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, զոհված Վազգեն Սարգսյանի եղբայր, միայն այդ պատճառով նրա փոխարեն վարչապետ նշանակված Արամ Զ Սարգսյանը ու էլ մի շարք անձինք, որոնց հոկտեմբերի 27-ից հետո լիարժեք իշխանություն էր տրված՝ առնվազն կալանավորված ահաբեկիչներին քննելու և կատարված ոճրագործության քննությունն իրականացնելու համար:

Դե, իսկ հիմա, փաստեր և... մի փոքր տրամաբանություն

Փաստ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից գրեթե անմիջապես հետո, «Երկրապահի»՝ սպանված Վազգեն Սարգսյանի մարտական ընկերների մի մասը, մղվում էր ահաբեկիչներին սպանելու, ըստ էության՝ վրեժխնդրությունից մղված:

Փաստ. ռուսական հատուկ ծառայույթունների հայտնի «Ալֆա» ջոկատը նույնպես պատրաստ էր ահաբեկիչների վնասազերծման գործողություն իրականացնել:

Թե մեկ, թե մյուս դեպքում, պատանդների շարքերում անխուսափելիորեն կլինեին նոր զոհեր: Այո, ամենայն հավանականությամբ՝ կսպանվեին նաև ահաբեկիչները, հատկապես նրանց խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը: Եվ, ի՞նչ էր որևէ մեկը քննելու այդ ժամանակ:

Փաստ. թե՛ «Երկրապահների» վրեժխնդրության հնարավոր գործողությունը, թե՛ «Ալֆա» ջոկատի հատուկ գործողությունը արգելվել են նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղիղ հրահանգով: Ըստ որում, նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դեպքից կարճ ժամանակ անց գնացել է ԱԺ շենք, որտեղ էլ համակարգում էր պատանդառված պատգամավորներին և մյուս քաղաքացիներին ահաբեկիչներից անվնաս ազատելուն, ինչպես նաև՝ ահաբեկիչներին կենդանի բռնելուն նպատակաուղղված գործողությունները: Ի վերջո, հաջողվեց դա անել:

Նախ, միջանկյալ հարց. մի՞թե Ռոբերտ Քոչարյանը միամիտ, որևէ քայլ չհաշվարկող կամ որևէ տրամաբանական հիմնավորում չունեցող քայլեր անող անձնավորություն է: Բոլորը, առաջին հերթին իր դեմ տրամադրվածները կպնդեն, որ՝ ո՛չ:

Այդ դեպքում, մեկ այլ հարց. եթե, որևէ մեկը լիներ հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչ, ասենք՝ «գռդոնչի-տաքսիստների» վարկածով, ի՞նչ պիտի աներ, ինչի պիտի ձգտեր առաջին հերթին: Իրավացի եք, պիտի ձգտեր «ոչնչացնել հետքերը», տվյալ դեպքում՝ ահաբեկիչներին:

Հարց. իսկ ի՞նչ է արել Ռոբերտ Քոչարյանը: Ճի՛շտ է. այդ գերլարված իրավիճակում արել է հնարավոր ու անհնարին ամեն ինչ, որպեսզի՝ ա) կատարվածից հետո չլինեն նոր զոհեր, և բ) որպեսզի ահաբեկիչները կենդանի վիճակում հայտնվեն իրավապահ մարմինների, քննիչների տրամադրության տակ:

Ավելին, ահաբեկիչների պարագլուխը՝ Նաիրի Հունանյանը մինչև հիմա էլ ողջ է, իր ցմահ ազատազրկման պատիժը կրում է հայտնի ՔԿՀ-ում: Նա, նկատենք, գործնականում արդեն 3 տարի գտնվում է «թավշյա» իշխանության տրամադրության տակ: Ավելին, նրա մոտ Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական ներկայացուցիչ Արման Բաբաջանյանն էր ամիսներ առաջ որպես պատվիրակ ու գրեթե հրապարակայնորեն ուղարկվել, զրուցել է հետը: Ո՞ւ...

Իսկ ոչինչ:

Բայց ևս մեկ հարցադրում. եթե Նիկոլ Փաշինյանը ու նրա ենթակայության տակ մտած քննչական, իրավապահ մարմինները, Նիկոլ Փաշինյանի մոտ անձնական սպասարկման համար «ծառայության մտած» նույն Գագիկ Ջհանգիրյանը կարողանային որևէ, թեկուզ 8 դասարան ավարտածի մակարդակին բավարարող, թեկուզ ճշմարտանման մի բան հորինել, ապա որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ արդեն վաղուց դա էլ ավելացրած կլինեին նախագահ Քոչարյանին հետապնդելու նպատակով հարուցված «գործին»:

Հետևաբար, փորձեք ինքներդ ձեզ հարցնել, իսկ ո՞ւմ է ձեռնտու, ի՞նչ շրջանակների է պետք, որ ձեզ ներշնչեն, դուք էլ ներշնչվեք, իբր՝ «գիտեք, թե հոկտեմբերի 27-ը...»:

 

 

դիտվել է 591 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am