Այս գոյանքն ինչքան շատ է խոսում, այնքան շատ է ինքնաբացահայտվում

ՄԻ՜ ԽԱՆԳԱՐԵՔ, ԹՈՂԵ՜Ք, ԹՈՂ ԽՈՍԻ
Այս գոյանքն ինչքան շատ է խոսում, այնքան շատ է ինքնաբացահայտվում։ Օրինակ՝ ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ մասին սրանց մոգոնած միֆերը, նրա առասպելական հարստության մասին հրաշապատում հեքիաթները հօդս ցնդեցին իրենց իսկ ապաշնորհ ու հորինովի դատավարությունների ընթացքում։ Հետո այս քարոզարշավին հետևող ցանկացած մարդ, որ դույզն-ինչ պահել է մտածելու ունակությունը, անմիջապես կհասկանա, որ իշխանությունը բռնազավթած ու երեք տարում ծաղկող երկիրը «դժբախտ ու դժգույն» մարզի վերածած այս աղետը իրականում գիժ չէ, այլ այդպիսին ներկայանում է։ Ինքն է խոստովանում։ Այս իմաստով փաստենք՝ մեղսունակ է։
Ապա՝ շատերն են փաստում՝ այս կենդանատեսակը հմուտ աճպարար է ու նույնքան հմուտ դերասան։ Հիտլերն անգամ կնախանձեր։ Ճղճղոցը, փրփրաերախ սպառնալիքները, հայհոյախառն վայրահաչոցները անգամ սրա մոլի հետևորդներին բերում են այն եզրահանգման, թե սա ղեկավարացու չէ։
Արդեն քանի օր է՝ տողերիս հեղինակը Արմավիրի մարզում զրուցում է տարբեր տարիքի, դիրքի ու զբաղմունքի տեր մարդկանց հետ։ Խոստովանեմ՝ սա դեռ հետևորդներ ունի։ Անուններ չտամ։ Գյուղերից մեկում մի շատ համակրելի, դաշտ ու այգի մշակելուց արևախանձ շինական գրեթե նույնությամբ ծոր էր տալիս թալանի, հողերը ծախած լինելու,պատերազմը նախկինների պատճառով տանուլ տալու, գերիներին չազատելու, հայ զինվորի աճյունները անարգելու մասին հին ու մաշված երգը։ Առանց փաստարկման և ապացույցների։
Եվ այս մարդը մեղավոր չէ։ Նա նիկոլախտի ու նրա Հ1-ի զոհն է։
Հետաքրքիր է՝ հայ շինականի այս տեսակը կարթնանա՞ լեթարգիայից, թե՞ կմնա նիրվանայի մեջ՝ «դավին անտեղյակ, ցավին անտարբեր»։
Հիմա, երբ այլևս պարզ է, որ ինքն է իրեն գժի տեղ դրած պատերազմը բերել մեր տուն (իր խոստովանությամբ), երբ իր իսկ նշանակած հրամանատարների ապաշնորհության կամ դավաճանության պատճառով 5000-ից ավելի զոհեր ենք տվել, երկիր ենք կորցնում, պետականությունն էլ «հրեն, հա՜, երկնքից կախված», շարունակելու ե՞ն հետևել դավաճան, խուլիգան, հայհոյաբերան, զինվորատյաց, երկրաքանդ, թշնամասեր, ստախոս, վախկոտ, թուլակամ (էս ճոխ ու հարուստ հայոց լեզուն անգամ չունի այնքան բացասական իմաստ ունեցող բառեր՝ սրան սպառիչ բնութագրելու համար) , վարչապետին։ Նրան ձայն է տալու՞։ Դա կնշանակի, որ հայության մի ինչ-որ հատված դադարել է հայ լինելուց։
Լսի՛ր հայ ժողովուրդ, կոչ չեմ անում։ Ես ԱՀԱԶԱՆԳ եմ հնչեցնում։ Քեզ կործանում են։ Քո երկիրը աճուրդի է հանել նիկոլախեղկատակների խունտան։ Քո փրկությունը քո ձեռքերում է։ Գնա՛ ընտրատեղամաս, դե՛մ քվեարկիր թուրքթաթարական ՔՊ աղետին։ Քո փրկությունը ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆՆ:
Մի՛ հավատա սրան ու սրա «դամքյաշների» «սենսացիոն, հզոր, կոշտ» «բացահայտումներին»։ Նրանք խաբում են քեզ, նրանք ավելի վտանգավոր են, քան թշնամին։ Թշնամին թշնամու դեմքով է և ճանաչելի։ Սրանք «սիրում եմ բոլորիդ» դեմքով են և անճանաչելի։

Գրել է Սերժ Սրապիոնյանը

դիտվել է 583 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am