Ինչպիսի զարգացման ծրագիր է առաջարկում Ռոբերտ Քոչարյանը. Известия

Ռոբերտ Քոչարյանն արագորեն միավորներ է վաստակում Հայաստանի վարչապետի պաշտոնի նախընտրական մրցապայքարում: Նրա քաղաքական ծրագիրը կազմվել է հանրապետության փորձագիտական համայնքի հետ սերտ կապի շրջանակներում: Ո՞րն է այս պլատֆորմի յուրահատկությունը, և հակաճգնաժամային ի՞նչ միջոցներ է առաջարկում ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթողը։ Այս մասին գրում է ռուսական հեղինակավոր «Իզվեստիա» թերթը։

Պոզիտիվիզմ, ներդրումներ, ժողովրդականություն

Հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ազգային ժողով մուտք գործելու համար քաղաքական կուսակցություններին անհրաժեշտ է հաղթահարել 5%-ի արգելքը: Դաշինքների նշաձողը սահմանված է 7%: Հիմնական պայքարը ծավալվելու է Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի և գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» կոալիցիայի միջև: Նախկին նախագահ Քոչարյանի դիրքերն այժմ շատ համոզիչ են թվում`հիմնականում «365+. ապագան սկսվում է հիմա» ծրագրի շնորհիվ:

Փաստաթուղթը մշակվել է՝ շեշտը դնելով տարբեր ոլորտների փորձագետների՝ քաղաքական և տնտեսական գործընթացներին մասնակցության վրա: Ծրագրի ժողովրդականությունն առանցքային առավելություն է, որի մասին խոսում են քաղաքագետները՝ նշելով, որ, երկրի զարգացման նախագիծը, ըստ Քոչարյանի, գրել են ոլորտների մասնագետները: «Արդարադատությունը պետք է իշխի պետության ներսում. մենք պետք է ազատվենք անպատժելիությունից, կողմնակալ արդարադատությունից և պոպուլիզմից. հասարակության զարգացման հաջողության հիմնական գրավականը պետք է լինի ավանդական և ժամանակակից մոտեցումների ու արժեքների օպտիմալ համադրումը»,- հիմնական թեզեր, որոնց վրա հիմնվում է նրա թիմը:

Ընդդիմախոսներն իբր արձագանքեցին այս քաղաքական մանիֆեստին՝ փորձելով ուժեղացնել վարչական ռեսուրսը: Քոչարյանի և նրա համախոհների վերաբերյալ ծրագրի ներկայացումից հետո, նրանց վրա մեծացավ պաշտոնյաների ճնշումը: Ինչպես նշում են «Հայաստան» դաշինքում, սա ցույց է տալիս, որ ներկայիս իշխանությունը փաստարկ չունի ընդդիմության դեմ:

«Աշխատող երկրի հայեցակարգը» կենդանի փաստաթուղթ է: Վերջնական տարբերակը կձևավորվի ընտրությունների ամսաթվին մոտ՝ փորձագիտական հանրության մասնակցությամբ:

Միլիարդավոր ներդրումներ

Քոչարյանի ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվում անվտանգությանը և պաշտպանական համակարգի բարեփոխումներին:

«Բանակը երկրի անվտանգության համակարգի ողնաշարն է: Այն պետք է լինի ժամանակակից, հնարավորինս պրոֆեսիոնալ և արդյունավետ: Մեր բանակը աջակցության և լուրջ բարեփոխումների կարիք ունի: Սա կապահովի ոչ միայն խաղաղ սահմանները, այլև Հայաստանին կվերադարձնի տարածաշրջանային լուրջ խաղացողի կարգավիճակը»,- շեշտել է Քոչարյանն իր ընտրական ռազմավարության շնորհանդեսին:

Բայց հիմնական խաղադրույքն արված է ոչ այնքան ռազմարդյունաբերական համալիրի, որքան ենթակառուցվածքային նախագծերի վրա: Դրանք կօգնեն հանրապետությունում բացել շուրջ 10 հազար նոր աշխատատեղեր:

«Համապարփակ զարգացած պետություն ունենալու համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ բարձրորակ ու անցանելի ճանապարհներ: Մենք կապահովենք Հայաստանի բոլոր համայնքների տրանսպորտային մատչելիությունը և կփորձենք թեթևացնել Երևանի ճանապարհները»,- հայտարարել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, որը Ռոբերտ Քոչարյանի թիմում է։

Առանձին թեմա է գյուղատնտեսության զարգացումը և աջակցությունը: Ռոբերտ Քոչարյանը և նրա համախոհները վստահ են, որ պետք է անմիջականորեն հաղորդակցվել ֆերմերների հետ: Դա անելու համար նրանք նախատեսում են պրոֆիլային նախարարությունը վերադարձնել պետական կառավարման կառույց: Այն ստիպված կլինի մշակել գյուղատնտեսական արտադրողների սուբսիդավորման և գյուղացիական աշխատողների հարկային արտոնությունների մեխանիզմ: Դրան զուգահեռ, «Հայաստան» դաշինքը նախատեսում է զարգացնել ներքին ու արտաքին շուկաները:

Իր կառավարման առաջին հինգ տարիներին Քոչարյանի թիմը նախատեսում է 3 միլիարդ դոլարի ներդրումներ ներգրավել երկիր:

Չպարտվածներ

Պարտված ղարաբաղյան պատերազմը հատուկ դրվագ է հանրապետությունում տիրող տրամադրություններում: Սա չէր կարող չանդրադառնալ Քոչարյանի քաղաքական ծրագրի վրա: Բանակի դիրքի ամրապնդումը անվտանգության միակ բաղադրատոմսը չէ: «Հայաստան» դաշինքը կարծում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է ռազմագերիներին վերադարձնել հայրենիք: Միևնույն ժամանակ, կարևոր է գնահատել զոհերի ճշգրիտ թիվը 44-օրյա պատերազմի ընթացքում. պաշտոնական տվյալները դեռ կասկածի տակ են:

Աշխարհայացքի ցատկի համար անհրաժեշտ քայլերի որոշումը դժվար չէ: Քոչարյանը պնդում է, որ հայերի մոտ չպետք է զարգանա պարտվողի համախտանիշ: Մշակույթի վերականգնվելիք նախարարության հիմնական խնդիրը հայ ինքնության վերածնունդն է: Այս ուղղությամբ Քոչարյանի դաշինքում կարևոր դեր է հատկացվում հայկական սփյուռքի հետ համագործակցությանը: Առաջին հերթին՝ Ռուսաստանում հայկական համայնքի:

Աղբյուրը՝ yerevan.today

դիտվել է 648 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am