Սկզբում դիպուկահարներն էին կրակում մեզ վրա, հետո սկսեցին արկեր արձակել. Ինչպես է զոհվել Վահագն Հաջաթյանը /Տեսանյութ

Ոստիկանության զորքերի ծառայող Վահագն Հաջաթյան. Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից հերթական ոստիկանը, որը զոհվեց հանուն հայրենիքի։

Վահագն Հաջաթյանը ծնվել է 1991 թվականին, Արթիկում։ Պարտադիր զինվորական ծառայությունն անցել էր Արցախի սահմանամերձ զորամասերից մեկում։ Ամուսնացած էր, ունի մեկ դուստր։

2012 թվականից ոստիկանության համակարգում էր` նախ ոստիկանության Արթիկի բաժնի պարեկապահակետային ծառայությունում, իսկ 2019 թվականից՝ ոստիկանության զորքերում։

Ծառայակիցների հետ Տավուշի սահմանամերձ դիրքերում իրականացրել էր նաև մարտական հերթապահություն։

Զինվորագրվեց Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրը, իսկ սեպտեմբերի 29-ին ծառայակիցների հետ մեկնեցին Արցախ։
Սեպտեմբերի 29-ից մասնակցեցին Քարվաճառի պաշտպանությանը։ Հոկտեմբերի 29-ին գնաց տուն։

Երկրորդ անգամ մեկնեց Շուշի։ Ծառայակից ընկերների հետ նոյեմբերի 4-ից մասնակցեցին Շուշիի պաշտպանական մարտերին։

Նոյեմբերի 5-ին ոստիկանության զորքերի զորախումբն ընկավ թշնամու շրջափակման մեջ։

«Երկու օր դիմադրելուց հետո՝ նոյեմբերի 7-ին, նահանջի հրաման եղավ։ Նահանջելիս թշնամին դուրս ելավ մեր դիմաց։ Սկզբում դիպուկահարներն էին կրակում մեզ վրա, հետո սկսեցին արկեր արձակել։ Մտանք անտառ, որտեղ արդեն թեժ մարտեր էին։ Թշնամին ավելի էր մոտենում։ Մոտ 100-150 մետր էր հեռու»,- պատմում է ծառայակից ընկերը՝ Մարտուն Մարտիրոսյանը։

Վահագնը վիրավորվում է, բայց շարունակում է կռվել։ Դա նրա վերջին կռիվն էր…

Վահագն Հաջաթյանը հաղթանակի մեծ հավատով կռվեց հանուն հայրենիքի, հանուն հայոց հինավուրց բերդաքաղաքի ու դարձավ անմահության զինվոր

դիտվել է 830 անգամ
Լրահոս
Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն «ֆազի» տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video) Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը «Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Մենք էլ Եռաբլուրում հարազատ ունենք, գնանք փողոցում առևտուր անե՞նք․ Քաղաքապետարանի պատոնյա (video) Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգել են քաղաքացուն, փորձել են հանել հագուստը․ փաստաբանի ահազանգը (video) Թաղում էինք գնացել, հանգուցյալի տուն Նիկոլն էլ եկավ. ոսկեպարցիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am