Գյումրու որոշ փողոցներում երթևեկությունը կաթվածահար է եղել. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամը 18։00-ին պետք է հանդիպում ունենա բնակիչների հետ։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանական ուժերը Գյումրու կենտրոնական հատվածում ուժեղացրել են հսկողությունը։
Ճանապարհային ոստիկանները վարորդներին հորդորում են շրջանցել հատկապես «Վարդանանց» հրապարակ տանող ճանապարհները։
Կետրոնական հատվածի մոտ գտնվող մի շարք շենքերում ոստիկանները անցուդարձին հետևում են քաղաքացիների բնակարաններից:
«Սաղ տեղերը լցվել են, ինչ է թե Փաշինյանը էս մոտակա ռեստորաններից մեկում ճաշելու է մտել։ Խեղճ ոստիկաններին էս քամուն ու անձրևին բերել, կանգնեցրել են մարդկանց բալկոններում: Եթե այդքան վախենալու բան կա, գալը արժեք ունի՞»,-Sputnik Արմենիային ասաց քաղաքացիներից մեկը:
Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։
Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը