Չէ՞ որ <<Զանգեզուրի միջանցքը>> բացելու համար Արգամի նմաններին պետք է չեզոքացնել. Դավիթ Ջամալյան
Գնդապետ Արգամ Գևորգյանը մեծ վաստակի տեր զինվորական է, հզոր անհատականություն, զինվորների կողմից սիրված ու հարգված մեծատառով հրամանատար, թուրքի ահն ու սարսափը՝ բառի բուն իմաստով։ Արգամ Գևորգյանի հրամանատարության տակ ծառայած հազարավորները կհաստատեն ասվածը։
Ու հիմա, երբ մեր վիրավոր բանակին օդի ու ջրի պես անհրաժեշտ են փորձառու ու հարգանք վայելող հրամանատարներ՝ Արգամին ազատում են պաշտոնից։ Պատկերացնում եմ թշնամու ցնծությունը, չէ՞ որ <<Զանգեզուրի միջանցքը>> բացելու համար Արգամի նմաններին պետք է չեզոքացնել։
Արգամը չի կարող լինել թուրքի խամաճիկի կամակատար, չի կարող, որովհետև հայ է, հայոց բանակի գնդապետ։ Վստահ եմ՝ Արգամն իր արժանի տեղն է ունենալու վաղվա Հայոց բանակում։ Գնդապետ Արգամ Գևորգյանի անվան հետ դեռ շատ հաղթանակներ են կապվելու։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյան
Նշենք, երեկ Նիկոլ Փաշինյանը ազատել է ծառայությունից Մեղրու գնդի հրամանատար Արգամ Գևորգյանին