Իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու, այսօր պաշտոնապես կդիմենք Բաքվին. Նիկոլ Փաշինյան (video)
Իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու, այսօր պաշտոնապես կդիմենք Բաքվին: Այս մասին այսօր Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ երեկ հայտարարություն էր արել, թե պատրաստ է իր որդուն տալ, որպեսզի Ադրբեջանական կողմը փոխարենը վերադարձնի բոլոր գերիներին:
«Ուզում եմ ճիշտ հասկանաք, և չկարծեք, որ սա միակ ուղղությունն է և հուսահատ քայլ է, այս ընթացքում շատ ինտենսիվ աշխատանք է տարվում»: