Ազգային ժողովի նախագահի տեղակալի դաջվածքը
Նիկոլ Փաշինյանը շարունակում է քարոզարշավը: Այսօր նա իր թիմով գտնվում է Շիրակի մարզում:
Նիկոլ Փաշինյանի հետ Շիրակ է մեկնել նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Այստեղ ևս Սիմոնյանը տեսանյութեր ու լուսանկարներ է անում՝ ֆիքսելով հավաքված համակիրներին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ այցերից մեկի ժամանակ Ալեն Սիմոնյանը տեսախցիկը փոխանցել էր իր օգնականին, մոտեցել քաղաքացիներին ու գրկախառնվել՝ մինչ այդ իր օգնականին հորդորելով տեսախցիկը պահել իր վրա:
analitik.am