Հնարավոր են անդառնալի հետևանքներ, որոնք այլևս հետ չեն բերի Հայաստանի ներքին իրավիճակը. Տիգրան Ուրիխանյան
«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն այսօր հայտարարել է, որ, եթե հունիսի 20-ից հետո երկրում ձևավորվող պորցեսը հիմնվում է ատելության, հակակրանքի, հայհոյանքի, փոխադարձ ոչնչացման հիմքի վրա, ապա ինչ ենք սպասում դրանից հետո։
«Եթե մարդիկ ընտրություններից հետո չստանան այն, ինչ ակնկալում են, մենք ունենալու ենք առավել քան հուսալքված քաղաքացի, որը հիասթափված է լինելու սեփական երկրում կյանքի պլանավորման առնվազն տասնօրյա հնարավորություն չունենալու պատճառով։ Ընտրություններ են կազմակերպվում այն ժամանակահատվածում, երբ մենք յուրաքանչյուր օր սպասում ենք ընդհուպ պատերազմական գործողությունների, ընդհուպ լայնածավալ պատերազմի մակարդակի իրադարձության։ Այստեղ անհրաժեշտ է, որ մարդկանց հնարավորինս մեծ թվով մասնակցություն ապահովվի»,-նշել է Տիգրան Ուրիխանյանը։
Բանախոսի խոսքով հնարավոր են անդառնալի հետևանքներ, որոնք այլևս հետ չեն բերի Հայաստանի ներքին իրավիճակը։