Բանակցողը ռուսական կողմն է եղել՝ գեներալ Մուրադովի գլխավորությամբ. Գորիսի քաղաքապետի տեղակալ
Ադրբեջանական կայքերը երեկ հայտնել էին, որ հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի սահմանային հատվածից մեկ հայ են գերեվարել։ Այս տեղեկատվությունը տարածելուց հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը լուրը հաստատեց՝ նշելով, որ հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը կրկին հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ գերեվարված զինծառայողը վերադարձվել է և այժմ Ստեփանակերտում է։ Սակայն այս տեղեկությունը երեկ արդեն տարածել էին բազմաթիվ լրատվամիջոցներ։
Հայ զինծառայողը նախապայմաններո՞վ է վերադարձվել Հայաստան, թե՝ ոչ, ո՞վ է եղել հիմնական բանակցողը։ Այս հարցերին 168.am-ի հետ զրույցում պատասխանել է Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը։
«Թե ո՞վ է բանակցել՝ այստեղ քննարկելու հարց չկա, բանակցողը ռուսական կողմն է եղել՝ գեներալ Մուրադովի գլխավորությամբ։ Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Մուրադովին՝ արագ արձագանքելու և լավ աշխատելու համար»,-ասել է Մենուա Հովսեփյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում