Թշնամի երկրի ղեկավարը քեզ անվանեց «հարբեցող ծաղրածու», ամիսներ շարունակ ստորացրեց, ու դու ծպտուն անգամ չհանեցիր
Ի՞նչ կարծիքի եք դուք, օրինակ, այն հարցի վերաբերյալ, երբ երկրի առաջին դեմքը ճղճղալով իր քաղաքական հակառակորդներից մեկին ասում է՝ դու տղա չես, մյուսին անվանում «մետրուկեսանոց մերժված», հետո հոխորտում վենդետաների, քաղաքացիական վրեժի, երկաթե մանդատի ու տարատեսակ բռնությունների մասին։
Թշնամի երկրի ղեկավարը քեզ անվանեց «հարբեցող ծաղրածու», ամիսներ շարունակ ստորացրեց՝ մեզ էլ քեզ հետ միասին, որովհետև բոլորիս դու ես ներկայացնում, ու դու ծպտուն անգամ չհանեցիր, հիմա որոշել ես երկրի ներսում մարդկանց սադրե՞լ։
Մարդն ինքն իր վրա թքած ունի, բա՞ ընտանիքի անդամները։ 3 տարի շարունակ սեփական ընտանիքը ներքաշեց ամեն ինչի մեջ, վերածեց քաղաքական PR գործիքի, հիմա էլ հասել է որդուն Բաքու ուղարկելուն։ Եթե Սերժը Սարգսյանն առաջարկեր, որ դու գնա հանձնվի, Ալիևին քե՞զ էիր առաջարկելու «պատանդի կամ որևէ այլ կարգավիճակով»։
Լրբությամբ ուղեկցվող տհասությունն էլ պիտի չափ ու սահման ունենա։
Սրտխառնոց է առաջացնում, իրոք, էս ամենն արդեն։
Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից