Նա ուզում է կրկնել մարտի 1-ը. Այսօր խնդիրը նրա ձեռքը բռնելն է

Նախընտրական քարոզարշավի երկրորդ օրն է ընդամենը, բայց այն ընթանում էՆիկոլի կողմից քաղաքացիական բախումներ հրահրելու կոչերով։ Նա հասկանում է, որ չի կարողանալու պահել իշխանությունը և փորձում է երկիրը տանել ներքին բախումների։ Կա տպավորություն, որ նա «վա բանկ» է գնում։ Հաշվի առնելով նրա տեսակն ու փորձը, դա նրա համար այնքան էլ բարդ չի լինելու։ Այդ մարդը չի թաքցնում իր ծրագիրը. նա ուզում է կրկնել մարտի 1-ը։ Նա այսօր ցուցմունք է տալիս, թե ինչպես է 2008-ին կազմակերպել մարտի 1-ը։

Այսօր խնդիրը նրա ձեռքը բռնելն է։ Դա պետք է անենք բոլորովս։ Չի կարելի թողնել այդ գործը ինչ-որ մեկի վրա։ Կյանքը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր պարտավոր են դա անել՝ դատախազ, իրավապահներ, ուժայիններ, ԱԺ, քաղհասարակություն և այլն, չեն անում։ Առանձին-առանձին չեն անում, բայց միասնականորեն դա անել հնարավոր է։ Բռնել դրա ձեռքը, թույլ չտալ, որ տանի արյունահեղության։

Քարոզարշավի առաջին երկու օրերի նրա բացահայտ հայտարարությունները և վարքագիծը դա են վկայում՝ վրեժ, վենդետա, կադրային ջարդ, բոլորին պատժելու ենք և նմանատիպ արտահայտությունները, որ անում է նա համայնքից համայնք, ելույթից ելույթ, վկայում են, որ նրա սիրտը նոր մարտի 1 է ուզում, նոր արյուն։ Նրա համար արյունն իր գործունեության կոմֆորտ միջավայրն է։

Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ՔՊ-ի և անձամբ իր ռեյտինգն օրեցօր ընկնում է, և իշխանության մնալու վերջին հույսը քաղաքացիական պատերազմն է, և նա ամեն կերպ փորձելու է հասնել դրան, ինչպես ամեն կերպ հասավ դրան 2008թ. մարտի 1-ին՝ չլսելով անգամ ամենամտերիմների հորդորները։

Մեծ հաշվով, սա նման է մի իրավիճակի, երբ հանցագործը վերարտադրում էր իր հանցանքը։ Եվ եթե մարտի 1-ին քաղաքական պատասխանատվությունը իշխանությանն էր, որը չարեց առավելագույնը՝ դեռևս հունվար- փետրվարին հետագա զարգացումները կանխելու ուղղությամբ, ապա իրավական մեղավորությունը Փաշինյանինն էր, որի հոգին փառավորվում էր, երբ իր կողմից ուղղորդվող մարդիկ ոստիկանների ձեռքից վահաններ և մահակներ էին վերցնում, և կոչ էր անում նրանց՝ զինվել քարերով ու փայտերով։ Հիմա՝ տարիների հեռվից, երբ երկիրն ունի, ցավոք, «փաշինյանական» մեծ փորձ,այդ զարգացումների ընթացքը շատ ավելի պարզ է հասկացվում։

Հոխորտալով քաղաքացիական վրեժի, քաղաքական վենդետայի և կադրային ջարդերի մասին, Փաշինյանը նմանվում է անկյուն քշված կենդանու, որն անում է իր վերջին ճիգերը, որոնք, սակայն, կարող են ճակատագրական լինել երկրի, հանրության և նաև իր կողքին կանգնողների համար, քանի որ նա դեռ իր ձեռքերում միանձնյա կենտրոնացած է պահում որոշակի պետական ռեսուրսներ։ Անգամ ամենաթույլ իշխանությունը, որը տիրապետում է կենտրոնացված ռեսուրսների, կարող է լուրջ վնասներ հասցնել երկրին և ժողովրդին։ Փաշինյանը համառորեն շարունակում է ժողովրդին այդ վնասները հասցնել հենց ժողովրդի անունից՝ նույնիսկ այս իրավիճակում պատասխանատվությունն իր վրայից դնելով իրեն վստահող և հավատացող մարդկանց վրա։

Նորմալ երկրում, աշխատող իրավապահ համակարգ ունեցող երկրում նա արդեն վաղուց մեկուսացված կլիներ, պետական համակարգի աշխատողները վաղուց արդեն տարանջատված կլինեին երկիրը հետևողականորեն փլուզողից։ Նորմալ երկրում նրա կողքին կանգնողները, թիմակիցները ծափերի փոխարեն կամ կբռնեին նրա՝ նոր արյունահեղության տանող խելագար ձեռքը, կամ կհեռանային նրանից, որպեսզի չկիսեն նոր մարտի 1-ի պատասխանատվությունը։Նորմալ երկրում միջազգային կառույցները, թեկուզ ձևականորեն, բայց արձագանքած կլինեին Փաշինյանի անհավասարակշիռ վարքագծին։

Դա՝ նորմալ երկրում, իսկ մեր նման կազմալուծված երկրում մնում է՝ համախմբվել բոլոր սթափ ուժերով, մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները, չտրվել Փաշինյանի սադրանքներին, թույլ չտալ, որ նա հերթական անգամ ժողովրդին տանի արյունահեղության։

Հիմա ժամանակն է, որ.

Պետական համակարգը տարանջատվի նրա արյունոտ ծրագրերից։ Ուղղակի ասի՝ ես քեզ հետ չեմ՝ ԱԳՆ օրինակով։
Ուժային կառույցները, իրավապահները բռնեն նրա ձեռքը, կատարեն իրենց պարտականությունները։ Ուժայինները շատ լավ հասկանում են, որ Նիկոլը հրահրում է բախումներ, ու դեռևս ոչինչ չեն ձեռնարկում նրա դեմը առնելու համար։ Վաղը, երբ այդ բախումներն իրականություն դառնան, նույն ուժայիններն են կրելու ամենամեծ հարվածներն իրենց վրա։
ԳՇ հայտնի հայտարարության մեջ կար ձևակերպում՝ «…միաժամանակ նախազգուշացնում ենք՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»։»։ Հիմա ժամանակն է, որ հայկական բանակի հրամկազմը կոշտ հայտարարի, որ թույլ չի տա թե´ ուժի կիրառումը, թե´օլիգարխիկ բանդաների վայրագությունները, թե´ քաղաքացիական պատերազմի հրահրումը։
Բոլոր պատասխանատու մարդիկ, կազմակերպությունները, հեղինակավոր դեմքերն այսօր պարտավոր են խոսել։ Եթե դա չարվեց, ապա իրենց լռությամբ դառնում են հնարավոր արյունահեղության հանցակիցը։
Այլընտրանքային նախագծեր խումբ

 

դիտվել է 632 անգամ
Լրահոս
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video) Արցախի վերնախավը հավաքվել էր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am