Փաշինյանը կարգադրել է 200 հոգանոց ցուցակ կազմել իր կողմնակիցներից, ովքեր պատրաստ են փոխանակվել գերիների դիմաց
Ռուսաստանաբնակ հայ մեդիագործիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամյան ալիքում գրում է․
«Փաշինյանը համոզմում է իր շրջապատին, որպեսզի հայտարարեն, որ պատրաստ են փոխանակվել գերիների հետ։ Ասում են, որ Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի մոտ բուռն արձագանքել է, եւ բացահայտ ասել, որ Փաշինյանը գիտի, որ իր որդին Ադրբեջանին պետք չի, իսկ ահա իրենցով հնարավոր է Բաքուն համաձայնի փոխանակություն իրականացնել։
Փաշինյանը կարգադրել է 200 հոգանոց ցուցակ կազմել իր կողմնակիցներից, ովքեր պատրաստ են փոխանակվել գերիների դիմաց։ Սպասենք տեսնենք»։
Հիշեցնենք, որ ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը արդեն իսկ գրառում է արել իր պատրաստակամությունը հայտնելով փոխանակվել գերիներով :