Անփոխարինելի վրիժառուն

Հայաստանում շատ պայթյունավտանգ իրավիճակ է, առաջիկա ընտրությունները լինելու են հանրապետության պատմության մեջ ամենավտանգավոր ընտրությունները, որովհետև երկու բևեռները՝ Փաշինյանն ու Քոչարյանը պատրաստ են ամեն ինչի իշխանություն ունենալու համար: Այս մասին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ղեկավար, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ: Սակայն առաջին նախագահի ելույթի այլ ուղերձներ հուշում են, որ ինքն էլ պակաս չի պայքարում իշխանության համար, եւ այդ ճանապարհին պատրաստ է երկրորդականը գերադասել առաջնայինից, մանիպուլացնել հանրությանը:
«Այդ խոսակցությունները, թե նախկինում իրար մորթել եք, հոշոտել եք, ինչ անբարոյական մարդիկ եք, որ հիմա հավաքվում իրար հետ դաշինք եք կազմում և այլն․․․ բայց միակ փրկության ձևը սա էր։ Հիմա սա չեղավ։ Ի՞նչ է լինելու։ Ճակատամարտ։ Դեռ չեմ ասում քաղաքացիական պատերազմ։ Առայժմ իրենց ռեսուրսների ճակատամարտն է, իրենց համակիրների։ Դրանով էլ չեն բավարարվելու, ընտրությունների ընթացքում երկու կողմից էլ հազարավոր խախտումներ են լինելու, հազարավոր խախտումների դեպքում անպայման միջադեպեր են լինելու տեղամասերում։ Դրանք կարող են արդեն անկառավարելի դառնալ», - ասաց նա, ըստ էության, հանիրավի հավասարության նշան դնելով երկու թիմերի միջեւ, ինչն, անշուշտ, պարզ մանիպուլացիա է, խառնակչություն: Ի վերջո, քաղաքացիական պատերազմ հրահրելու մեծ վարպետն ինքն է՝ Տեր-Պետրոսյանը եւ իր հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը, որից հիմա նա համառորեն փորձում է ձերբազատվել: Վկան Մարտի 1-ը:

Ըստ Տեր-Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը այսօր հանրությանը որևէ ծրագիր չեն ներկայացրել։ Սա արդեն մանիպուլացիայի գագաթնակետն է, ով ով, բայց Ռոբերտ Քոչարյանի ծրագրի վրա աշխատել են բարձրակարգ տասնյակ մասնագետներ եւ դրանք բաժիններով ներկայացվել է հանրությանը: Եթե անգամ Ռոբերտ Քոչարյանը ծրագիր չներկայացներ, նրա անցած ուղին եւ գործունեությունը վկայում է, որ պետության բացառիկ ղեկավարներից է, որի պաշտոնավարման տարիներին երկիր է կառուցվել, տնտեսական երկնիշ աճ ենք ունեցել, իսկ անվտանգության հարցը եղել է գրեթե անառիկ, ամենախաղաղը:
«Հիշեք, Ռոբերտ Քոչարյանը կամ Նիկոլ Փաշինյանը ինչ խոստումներ է տվել և որն է մինչև վերջ կատարել։ Էդպիսի բան չկա։ Գոյություն չունի Նրանք ասել են մի բան, արել են լրիվ ուրիշ բան»,- շարունակել է ՀԱԿ առաջնորդը - «Հիմա ընդամենը վրեժխնդրության հարց են լուծում։ Ռոբերտ Քոչարյանը չի էլ թաքցնում։ Ասում է՝ ես գալու եմ, մեկ-մեկ բոլորին պատժելու եմ․․․ Նույնիսկ իր շտաբների վրա ինչ-որ մի երկու հարձակում էր եղել, ասեց՝ իմացեք, բոլորիդ նկարել են, բոլորիդ էլ, հենց վարչապետ դառնամ, պատժելու եմ։ Նա ուրիշ բան չգիտի։ Ռոբերտ Քոչարյանը իր բնավորությամբ գիտե՞ք ինչպիսին է։ Եթե մանկապարտեզում մի երեխա պատահաբար իր ոտքը տրորել է, էդ երեխայից հետագայում ինքը հաստատ հաշիվ պահանջել է, պատժել է դրան։ Էդպիսի մարդ է»։

Ինչ ինչ, բայց հենց ինքը՝ առաջին նախագահն է, որ վրեժնդրության մաստեր-կլաս է ցուցադրել թե պաշտոնավարման տարիներին, թե դրանից հետո: Նրա ժամանակակիցներից բոլորը գիտեն, որ նա հատուկ նոթատետր ուներ եւ մի սեւ ցուցակ ու գիտեր երբ եւ ինչպես որեւէ մեկի նկատմամբ հաշվեհարդար լինել:
Թե ինչու ինքն ու Ռոբերտ Քոչարյանը մերժեցին Փաշինյանի բանավեճի հրավերը, առաջին նախագահը այսպես բացատրեց․ «Քոչարյանը իր ոճով, կամ իր էությամբ շատ հոյակապ պատասխան տվեց․ ասեց՝ ես Փաշինյանին ոչ թե բանավեճի, այլ մենամարտի եմ հրավիրում, ի դեպ՝ ցանկացած զինատեսակով։ Այսինքն՝ պարսատիկից մինչև ատոմային ռումբ․․․ Ես մերժեցի Փաշինյանին՝ ուղղակի խղճահարությունից ելնելով։ Խղճացի, որովհետև էդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լիներ։ Էդ ես չեմ ասում, ինքն է ասել։ Ասել է 2009 թվականին՝ առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»:

Իհարկե, Փաշինյանի վերաբերյալ քննադատությանը կարելի ասել՝ <նո քոմենթ>, սա այն դեպքերից է, երբ հոգեւոր հայրն ամենալավն է ոչնչացնում ու տրորում իր ստեղծածին։ Իսկ Քոչարյանի հասցեին քննադատությունն էլ պետք է ըմբռնումով մոտենալ, Տեր-Պետրոսյանը, ինչպես դասական շարքային քաղաքական գործիչ, ով իր առջեւ խորհրդարան անցնելու խնդիր է դրել, հնարավոր եւ անհնարին բոլոր ճանապարհներն օգտագործում է ստեղծված մթնոլորտում դիվիդենտներ շահելու, եւ նախկիններին եւ գործողներին մերժելու ու երրորդ բեւեռ դառնալու համար:

Անի Սահակյան

դիտվել է 1778 անգամ
Լրահոս
Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am