«Զոհվածների պաշտոնապես հաստատված էս պահի թիվը 3700-ին մոտ թիվ է, որը մենք ենթադրում ենք, որ կարող է հասնել մինչեւ 4 հազարի: Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու են շահարկում, ասում՝ 5 հազար, 7 հազար, էդ իրենց ցանկությո՞ւնն է: Զոհի թիվ ավելացնելը ո՞րն է: Նրանք դարձել են Ադրբեջանի իշխանության փաստաբանը: Փաստորեն Ադրբեջանի իշխանությունը կարող է ասել՝ դե իրենք են ասում, իրենք են կոտորել, իրենք են պատերազմ սկսել, պատերազմական հանցագործություններ անել: Այդ մարդիկ դարձել են Ադրբեջանի փաստաբանը, ուզում են ասել, որ Ադրբեջանի իշխանությունը մեր զինվորներին չի կատարել, մենք ենք կոտորել մեր զինվորներին: Մինչդեռ մենք փորձել ենք իրենց թողած խայտառակ բանակցային ժառանգությունից պաշտպանել մեր հայրենիքը: Բայց նրանք պատերազմի ժամանակ զանգում էին գեներալներին, ասում էին՝ ինչի՞ եք կռվում, եկեք Երեւանում կռվեք: Նրանք շարունակում են պատերազմը տեղափոխել ՀՀ տարածք, նրանք ուզում են Հայաստանը վերածել քաղաքացիական պատերազմի թատերաբեմի, բայց մենք դա թույլ չպետք է տանք»,-Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում քարոզարշավի ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, ՔԿ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ՝ կոչ անելով քվեարկել հանուն կայունության:
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը
Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը