Ով է ավելի հանցագործ՝ առյուծ սպանողը, թե՞ առյուծ տղերք սպանողը

Նիկոլ Փաշինյանը իր նախընտրական շրջիկ կրկեսով երեկ Արարատի մարզում էր. հավաքված նույն մարդկանցով նա շրջեց գյուղեգյուղ եւ բացահայտեց իր վախերը, որոնք մեկ անուն ունեն՝ Ռոբերտ Քոչարյան: Մի մարդ, ով իր մոտ է պահում երկրորդ նախագահի՝ շրջանակի մեջ դրած լուսանկարը ու այն օգտագործում նախընտրական քարոզարշավի շրջանակներում, պատկերացրեք, թե ինչ աստիճանի հոգեխանգարմունքի մեջ է ընկած, ինչ սարսափ օրեր է ապրում այս մարդը՝ Քոչարյանի նկարով քնում-հլնում, ծոցը դրած շրջում է: Արարատում Փաշինյանն անդրադարձել է երկրորդ նախագահի այն մտքին, որ ղեկավար պաշտոնների հավակնողները պետք է հոգեբուժական փորձաքննության ենթարկվեն։ Փաշինյանն ասել է․ «Վերջերս մի հայտարարություն է հնչել այդ անձի կողմից, ասում է՝ այն մարդկանց, որոնք պետական բարձրաստիճան պաշտոնի են հավակնում, պետք է ենթարկվեն հոգեբուժական փորձաքննության: Դա ասում է այս մարդը, որը մասնագիտացած է սատկած առյուծ քշելու մեջ»։ Հետո ցույց է տվել Ռոբերտ Քոչարյանի լուսնակարը առյուծի վրա նստած ու շարունակել. «Էս նկարը պետք է կոնկրետ հոգեբուժական փորձաքննության ենթարկել, թե ինչ է նշանակում սատկած առյուծ քշել: Շատ լավ գաղափար է, որ ՀՀ-ում պետք է ղեկավար պաշտոնների հավակնող մարդկանց հոգեբուժական փորձաքննության ենթարկել: Եթե այդ պրակտիկան 1998-ին գոյություն ունենար, ենթադրվում է, որ ՀՀ-ում հոկտեմբերի 27-ի ոճրագործություն տեղի չէր ունենա»:

Հասկանալի է՝ մարդն, ով իր իշխանության երեք տարիների ընթացքում այդպես էլ չկարողացավ Քոչարյանի վրա գեթ մեկ հանցանք գտնել, այլ բան չի կարող անել, քան զազրախոսել իր ախոյանի դեմ, բայց եթե խոսքը քաղաքական պատասխանատվությանն է վերաբերում, այո Մարտի 1-ն ու Հոկտեմբերի 2-ը ծաղիկներ են այն ավերի դիմաց, ինչ տեղի ունեցավ այս զազրախոսի իշխանության ժամանակ: Բարդ է, անգամ անհնար 5-10 հազար զոհերի լուսանկարները հեծած Նիկոլի նկարները տարածելը, բայց նույնքան անհերքելի, որ այդ սերունդների արյան գինը հենց նրա ուսերին է ծանրացած, ծախված հայրենիքի, գերեվարված տղաների, բզկտված սահմանների, մեր նոր Եռաբլուրի, անարգված մասունքների, դրսում հոշոտված դիերի, ահա, այսպիսին է քո իշխանության դեմքը: Քոչարյանն առյուծ է սպանել, դու մեր առյուծ տղաներին:

Որպեսզի պարզ դառնա այս մարդու ադեկվատության աստիճանը, առաջարկում ենք լսել նույն վայրում արված եւս մի քանի հայտարարություն: Օրինակ՝ ով կարող է հասկանալ՝ ինչպես կարող է կիսապատերազմական պետության ղեկավարը, ով Սահմանադրությամբ կոչված է պատերազմի ժամանակ պետության գերագույն հրամանատար լինել, հայտարարում է, թե պատերազմը սկսելուց հետո է իմացել, որ սաղավարտ ու բրոնյա ժիլետներ չունենք: «Ինչքան էլ վատ ու ծանր է, բայց պետք է խոստովանեմ. պատերազմը սկսվել է, ես դրանից հետո եմ իմացել, որ բանակում զրահաբաճկոնի և սաղավարտի պրոբլեմ կա»: Այս մասին Մասիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը ու շարունակեց. «Բայց եղել է պաշտոնյա, որն էսօր ընդդիմադիր է, առավոտից իրիկուն խոսում է հիմա, իր պարտականությունն էր երկրի ղեկավարին զեկուցել, թ ինչ պրոբլեմներ կան բանակում: Մի անգամ զեկուցել է էդ մասի՞ն: Ի՞նչ էր դրա եղածը, էսքան վիճակագրություն ենք հրապարակում: 1.5 տարում 500 մլրդ դրամով պետբյուջեի գումար ենք ավելացրել, 2019-ի արդյունքով 40 տոկոս ենք ավելացրել: Ասե՞լ է մի անգամ էդ մասին, որ չկա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Սա մոռացել է, թե ինչպես էր հպարտանում տավուշյան պատերազմով, որը նախորդեց 44-օրյա պատերազմին, մոռացել է, թե ինչպես էր 70 զինվորականի բարձր կոչումներ տալիս այդ պատերազմի համար ու ներկայացնում, որ լուրջ ճակատամարտ ենք մղել, բա այն ժամանակ ունեինք ժիլետներ ու սաղավարտներ, մեկ ամիս հետո չունեցանք: Ընդհանրապես, բա դու գերագույն հրամանատար ես, հարցրել ես, ստուգել ես ինչ ունի-չունի բանակը, հայտարարում էիք, թե փակված է 80-ականների զենքի էջը, թե սպառազինել ենք վերջին մոդելի զենքերով, հետո իհարկե պարզվեց, որ առանց հրթիռ ՍՈՒ-եր եք բերել, պարծենում էիք բանակում կազմակերպված ելակ փարթիով: Բա տեղյակ էիր, որ զինվորը ելակ չի ուտում, հյուծվել է,մարտական ոգին ջախջախված է, ու ելակ ապահովեցիր, տեղյակ չէիր, որ ամենակարեւոր պարագաները չունեինք:Թե՞ ելակը կնոջդ բիզնեսն էր, փող աշխատելու ճանապարհ էր, մայկա-տռուսիկն էլ դրոշակի համար էր պետք, դրա մասին էիր տեղյակ: Իսկ տեղյակ էլ չեք, որ պատերազմի հենց առաջին օրերին Ռուսաստանից, աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր դոլարների օգնություն են ուղարկել, սակայն տեղ չի հասել ու այդ մեկի մասին հաստատ կիմանաս, թե որ պաշտոնյաներն ու որտեղ ու ինչու են թաքցրել , ավելի ճիշտ հանել է շուկայական վաճառքի: Քանի հոգու նկատմամբ ես գործ հարուցել, որ հասկանանք Ավինյանն ու Հայկ Սարգսյանն են փորձել պատերազմը բիզնես դարձնել, թե դրանում դու էլ քո փայն ունես:
Հետո ասում է, թե 2018-ին կարկատած պետություն ենք ժառանգել, դրանից հետո ենք ասֆալտ կառուցել: Իսկ գուցե ասի, թե որքան ասֆալտապատ ու նորակառույց ճանապարհ էլ թուրքի՞ն է նվիրել:

Անի Սահակյան

դիտվել է 6695 անգամ
Լրահոս
Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am