ԱԱԾ-ի աշխատակիցներից երեք ազգի դավաճանները. Գաբրիելյանովն անուններ է նշել
Արամ Գաբրիելյանովը տելեգրամյան իր ալիքում գրում է, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է ԱԱԾ-ում երեք ազգի դավաճան գտնել: Նա նշում է, որ նրանք Նիկոլ Փաշինյանի շտաբում գլխավորում են ծառայությունը, որը ԱԱԾ ռեսուրսների միջոցով կփորձի վարկաբեկել Քոչարյանին և նրա ակտիվ կողմնակիցներին:
Ինչպես գրել է՝ նրանք են ` ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը, Տիգրան Խաչատրյանը, Ավագ Մարգարյանը:
«Ահա դավաճանների կոնկրետ անուններ: Ես անձամբ զբաղվելու եմ այդ թեմայով, խնդրում եմ ինձ տեղեկություններ ուղարկել այս դավաճանների մասին»,-գրել է նա: