2020-ին Տիգրան Ավինյանը պարգևատրվել է 12 մլն դրամով, կինը 18 մլն դրամով «Ռենջ Ռովեր» է գնել, չի աշխատում. հայտարարագիր

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 2020-ին պարգևատրվել է 12 մլն դրամով: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Տիգրան Ավինյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով փոխվարչապետների դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 15,50, այսինքն՝ նրանց աշխատավարձը ամսական կազմում է 1 մլն 25 հզր 170 դրամ: Հետևաբար՝ Տիգրան Ավինյանի աշխատավարձը տարեկան կազմում է 12 մլն 302 հզր դրամ:

Հայտարարագրում Ավինյանը որպես աշխատանքի վարձատրություն նշել է 24 մլն 611 հզր դրամ, այսինքն տարեկան պարգևատրվել է 12 մլն 308 հզր դրամով:

Ավինյանը հայտարարագրել է 2014-ին ձեռք բերած ավտոտնակ-ավտոկայանատեղին, բանկային հաշիվներին առկա է 7 մլն 179 հզր դրամ, 2 bitcoin (կրիպտոարժույթ-խմբ.) ունի, տարվա սկզբին ունեցել է 0.01, որը տարվա ավարտին կազմել է 5.00 ethereum (կրիպտոարժույթ-խմբ.), որպես այլ եկամուտ նշել է 1 մլն դրամ եկամուտը, որը ստացել է Բորիս Թամոյանից:

Տիգրան Ավինյանի կինը՝ Մարիամ Պահլավունին 2020-ին ձեռք է բերել «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենա, որի արժեքը կազմում է 18 մլն դրամ, հայտարարագրել է նաև 2011 թվականի արտադրության, 2018-ին ձեռք բերած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որը 2020-ին վաճառել է:

Բանկային հաշիվներին Մարիամ Պահլավունին հայտարարագրել է 1 մլն 99 հզր դրամ: Չի աշխատում. աշխատավայր հայտարարագրում նշված չէ:

դիտվել է 3142 անգամ
Լրահոս
Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն «ֆազի» տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video) Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը «Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Մենք էլ Եռաբլուրում հարազատ ունենք, գնանք փողոցում առևտուր անե՞նք․ Քաղաքապետարանի պատոնյա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am