Նիկոլ Փաշինյանը հպարտ է զոհված տղաների մարմինները նկուղում թաքցնելու համար



Կան թեմաներ, որոնց մասին գրելը ճիշտ չէ, ո՛չ մասնագիտական, ո՛չ բարոյական, ո՛չ էլ էթիկայի տեսանկյունից։ Որքան էլ նման թեմաների մասին գրելը բարդ է, բայց չգրելը հայրենադավություն է։
Ողջ օրվա ընթացքում համացանցում տարածվող՝ հիվանդանոցներից մեկի նկուղում զոհված տղաների՝ պարկերով մարմինների լուսանկարների թեման հենց այս դեպքերից է։
Կարելի է պատկերացնել, թե ինչ են զգում ու ապրում անհայտ կորածների ծնողներն ու հարազատները, կարելի է ուղղակի պատկերացնել, թե 6-7 ամիս շարունակ այդ մարդիկ քանի պետական դուռ են թակել, քանի դիահերձարանով ու հիվանդանոցով են անցել՝ գտնելու իրենց որդիների մարմինները։ Այս մարդիկ քանի անգամ են անիմաստ ԴՆԹ անալիզ տվել և դեռ տալիս են՝ հույսով, որ իրենք գոնե մի քանի մասունք կհանձնեն հողին։
Պարզվում է՝ մարմիններ կան նկուղներում։
Առողջապահության նախարարությունը չհերքեց, ավելին՝ հայտարարվեց, որ ծառայողական քննություն է նշանակվել։
Հետաքրքիր է, թե այդ քննությամբ ինչ են ուզում պարզել, որ մինչ այժմ չգիտեն։ Ասենք օրինակ հիվանդանոցի տնօրենը չգիտե՞ր, որ նկուղում մարմիններ կան, պահակները, այլ աշխատակիցները չգիտեի՞ն, թե՞ այդ մասին բարձրաձայնելը իրենց պաշտոնական իրավասություններից դուրս է։
Կարելի է լինել չար, կարելի է լինել անպատասխանատու և անտարբեր, կարելի է զբաղվել կամ չզբաղվել քաղաքականությամբ, սակայն անհնար է չհասկանալ ու չգիտակցել, որ սա արդեն լկտիություն է Աստծու դեմ։ Եթե մարդու մեջ մի քիչ մարդկային գիծ կա, նա չի կարող  լուսավոր տղաներին այս կերպ անարգել։ Սա հենց բարի գալուստ դժոխքն է, որ կա։
Այս նկարի առկայությունը մեր համազգային ամոթն է, համահայկական խայտառակությունը, հանրային խարանը․․․․ Բոլոր նրանք, ովքեր իմացել են այս նկարի բովանդակության մասին ու լռել են, անհնար է, որ կարողանան խուսափել օրենքի և Աստծո դատաստանից։ Բայց նախ և առաջ նրանք պետք է հանրային դատաստանի ենթարկվեն։ Թող ոչ ոք չզարմանա, եթե զոհերի հարազատներն իրենց իրավունք վերապահեն այդ պարկերի մեջ մտցնել իրավիճակի բոլոր պատասխանատուներին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Չզարմանաք, եթե պարզվի, որ պարկերով մարմինները Փաշինյանի անմիջական հանձնարարությամբ են հայտնվել Աբովյանի տուպդիսպանսերի նկուղում։ Զոհված զինվորի մարմինը ծնողներից ու հանրությունից թաքցնող վարչապետը հպարտ է պատերազմում կրած պարտության համար։ Այսինքն՝ պատերազմից 7 ամիս անց նկուղներում և սառցախցերում պահվող մարմինների համար նույնպես Փաշինյանն անսահման հպարտ է, որովհետև պարկերով մարմինները պատերազմի ուղղակի հետևանքն են։ Փաշինյանը հպարտ է ադրբեջանական բանտերում խոշտանգվող հայ գերիների համար, նա հպարտ է նաև երկու օր առաջ Գեղարքունիքից գերեվարված 6 գերիների համար, որոնց անունն անգամ այսօր տվող չկա։ Նիկոլ Փաշինյանը հանգստյան օրերին մարզեր էր գնացել ու հրճվանքով խոսում էր ընդդիմադիրների ատամները ջարդելու մասին, գերիների գոյության մասին անգամ չհիշեց, իսկ որոշ զոմբիանման զանգված ծափ էր տալիս նրան։ Սա նշանակում է, որ բացի Նիկոլից, բոլոր ծափահարողները նույնպես հպարտ են պարտության համար, հպարտ են նկուղներում պահվող զոհված տղաների մարմինների համար, հպարտ են գերիների համար։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ թրքաբարո Նիկոլ Փաշինյանի, նրա ղեկավարած կառավարման համակարգի ու նրան աջակցող բիոզանգվածի արժեքային համակարգի մասին։
Անհասկանալի է միայն հանրային հանդարտությունը՝ հատկապես զոհերի ու գերիների հարազատների՝ իրավիճակին համակերպվելու միտումը։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2460 անգամ
Լրահոս
Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին Կանայք գոհ են Սասունից. Politik Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ Իշխանություններն իրենց այդ անթույլատրելի որոշմամբ ի ցույց են դնում իրենց վախերը.ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am