Սպանել են Դոն Պիպոյի եղբորը
Այսօր՝ մայիսի 31-ին, Զվարթնոց կամրջի տակ հայտնաբերվել է քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եղբոր դին՝ Լալա մականունով։ Այլ մանրամասներ դեռ մեզ հայտնի չեն:
Ոստիկանությունից հաղորդել են՝ մայիսի 31-ին, ժամը 18-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց թաղամասի կամրջի տակ կրակել են մի ավտոմեքենայի ուղղությամբ։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հիշյալ վայրում ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Հանգամանքները պարզվում են։