Արմեն Ռուստամյան. Առնետները նավ են վերադառնում

Երեկ քաղաքական ուժերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեցին իրենց ընտրացուցակները: Տարօրինակ չթվա, բայց ներկայացված բազմազան ու խայտաբղետ ցուցակներում ամենաանհավանական, ամենաչսպասված հայտնությունը մեզ համար դաշնակացական Արմեն Ռուստամյանի ներկայությունն է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած <<Հայաստան>> դաշինքում, ընդ որում՝ առաջին տասնյակում: Մինչ այս անակնկալին անդրադառնալը, հարկ է հիշեցնել, թե ինչ ժամանակներ ենք մենք այսօր ապրում եւ ինչ մարտահրավերներ են ծառացած հայրենիքը փրկելու առաքելություն ստանձնած ուժերի առաջ: Գաղտնիք չէ, որ երիտթուրքական իշխանության հայաստանյան ֆիլյալն Արցախը հանձնելուց առաջ զոհասեղանին է բարձրացրել Սյունիքը, վստահ ենք հաջորդը լինելու է ողջ Հայաստանը: Իհարկե, ժամանակն ու պատմությունը ապազգային դավաճաններին դնելու է իրենց արժանի տեղում, բայց այսօր ցանկացած ազգային ուժի, առհասարակ՝ հայ մարդու պարտքն է հայաստանյան երիտթուրքերին դուրս շպրտել քաղաքական ասպարեզից, ապա նաեւ՝ Հայաստանից: Այս նպատակի համար հզոր մոբիլիզացիա է հարկավոր, որն այսօր կարծես թե միս ու արյուն է ստանում՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի գլխավորած բեւեռի, որ առանցքային ուժերը ՀՅԴ-ն ու սյունեցիների Վերածնվող Հայաստանն է:
Իհարկե, արդեն ժամանակվերպ է քննարկել դաշնակցության բացթողումնեը, հատկապես, պատերազմից հետո Հայրենիքի փրկության շարժումը նպատակին չհասցնելու, Փաշինյանի հրաժարական չպարտադրելու եւ ժողովրդական բողոքն ու ցասումը պարպելու, մաշեցնելու համատեքստում, բայց փաստ է, որ քաղաքական ուժերի, այդ թվում ՀՅԴ-ի սխալների պատճառով է, որ այսօր կապիտուլանտի կազմակերպած ընտրություններին են մասնակցում: Մինչդեռ քաղաքական էլիտան էր, որ պետք է ժողովրդին համախմբելու, մոբիլիզացնելու այնպիսի ծրագիր ներկայացներ, որ փողոցում հրաժարականը պարտադրելու անհրաժեշտ ներկայություն ապահովվեր:

Ինչ վերաբերում է Վերածնվող Հայաստանին, անշուշտ դրա ղեկավար Վահե Հակոբյանն էլ դեռ պարզաբանումների ժամանակ կունենա՝ բացատրելու, թե ինչպես էր երեք տարի առաջ եւ մինչեւ պատերազմը իշխանություններին ստվերային աջակցություն ցուցաբերում, Փաշինյանի հետ որոշակի հարաբերություններ էր հաստատվել: Ինչեւէ, այս ամենի ժամանակը դեռ կգա, իսկ հիմա պետության շահը թելադրում է մոբիլիզացիա այս բեւեռի շուրջ, որը հնարավոր կդարձնի իշխանափոխությունը եւ վերջապես Հայաստանը ազատ շունչ կքաշի թուրքական իշխանության հեռացումից հետո: Ռոբերտ Քոչարյանն իր կենսագրությամբ, անցած ուղով, իր ուժեղ եւ կամային հատկանիշներով ապացուցել է, որ նա կարող է դառնալ այսօրվա պայքարի առաջամարտիկը: Իհարկե, ցուցակի հրապարակումից եւ հայտնի դարձած անուններից հետո որոշակի հիասթափություններ կան այն առումով, որ կարելի էր ավելի վառ անհատականությունների ընդգրկել, բայց մյուս կողմից հնարավոր չէ իդեալական ցուցակ ներկայացնել, միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր որոշ անունների նկատմամբ իրենց առարկությունները կունենան:

Այդուհանդերձ, կան մարդիկ, իրադարձություններ, որոնք պատմության մեջ թեկուզ մի դիպվածով իրենց անջնջելի հետքն են թողնում: Թվում էր, թե Արմեն Ռուստամյանի երեք տարի առաջվա ելույթը իբրեւ անհեռատեսության, քծնանքի ու մարդկային ու բարոյական արժեքները իշխանությանը ստորադասելու վառ օրինակ պետք է հիշվեր, մասնավորապես, 2018-ին, երբ խորհրդարանը վարչապետի պաշտոնում ընտրում էր Նիկոլ Փաշինյանին, իսկ հայաստանյան քաղաքական դաշտի այն եզակի մտավորական, պետական-քաղաքական գործիչներից մեկը՝ Աղվան Վարդանյանը վերահաս վտանգի կանխազգացումով որոշեց ըմբոստանալ այն ժամանակ Փաշինյանի դաշնակից ՀՅԴ-ի որոշմանը եւ չքվեարկել նրա օգտին, Ռուստամյանը մի ամբարտավան ելույթ ունեցավ, թե Աղվան Վարդանյանը չի գնահատում ժողովրդավարությունը, անվտանգության հարցը խառնում է ժողովրդավարության հետ, մինչդեռ պետք է ժողովրդական այս զարթոնքը գնահատել, թույլ չտալ, որ այն մսխվի: Ռուստամյանն անգամ երդում էր ուտում Փաշինյանի փոխարեն, թե ղարաբաղյան հարցում նա չի որդեգրելու այն մոտեցումները, որոնց մասին տարիներ շարունակ գրել է իր խմբագրած թերթում: Փաշինյանի հետ բանակցող Ռուստամյանն ասում էր, թե Նիկոլ Փաշինյանը իրեն վստահեցել է, որ Արցախյան հարցը լուծվելու է ինքնորոշման հանրաքվեով: Մի խոսքով՝ իսկական պոպուլիզմի արքա, ով ժողովուրդ բառը շիրմա դարձրած՝ տրվեց իշխանություն ունենալու վայելքին եւ չունեցավ այնքան խոհեմություն ավագ ընկերոջը լսելու համար: Փաշինյանի հետ կոալիցիայի քավորն այսօր ոչ միայն հրապարակավ ներողություն չի խնդրում անցյալի եւ հատկապես Փաշինյանի հետ համագործակցության սխալի համար, այլեւ պատերազմից հետո հարմար տեղավորվել էր թաքստոցում, չէր խառնվում փողոցային պայքարին եւ հանկարծ որտեղից որտեղ պարաշյուտով հայտնվեց ընտրացուցակում: Իսկ ՀՅԴ-ն վախենում էր անգամ Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ անվաներ, երբ վերջինս հետապնդվում էր Փաշինյանի կողմից: Մինչդեռ պատեհապաշտ արկածախնդիրներից, որքան էլ ցավալի է, միշտ գտնում են իրենց տեղը:

Անի Սահակյան 

դիտվել է 5565 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am