Գործարար աշխարհը պետք է գործ ունենա միայն հարկային մարմինների հետ. Ռոբերտ Քոչարյան

1997 թվականին ՀՆԱ 17-18 տոկոսն էր ձեւավորում փոքր եւ միջին բիզնեսը, իսկ 2008 թվականին այդ տոկոսը կազմել է 44-46 տոկոս: Այս մասին բիզնեսի և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:

«Փոքր եւ միջին բիզնեսին աջակցության առաջին օրենքը, եթե չեմ սխալվում, ընդունվել է 2002 թվականին, չգիտեմ դրանից հետո ինչքան է բարելավվել այդ օրենքը, բայց իմ ժամանակ մենք 2 անգամ անդրադարձ ունեցել ենք այդ օրենքներին եւ հենց 2002 թվականից ստեղծվել է փոքր եւ միջին բեզնեսի աջակցության համար կառույց, այդ կառույցը բոլոր մարզերում ուներ ներկայացուցչություն, պետական ֆինանսավորում եւ այն նաեւ ապահովում էր հետադարձ կապը, թե ինչ է կատարվում փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում եւ ինչ պրակտիկ քայլեր պետությունը պետք է անի այդ ոլորտը խթանելու համար: Բազմաթիվ քայլեր եղել են, հիմա կասեք` քայլեր եղել են, արդյունքը ինպիսի՞ն էր: 1997 թվականին ՀՆԱ 17-18 տոկոսն էր ձեւավորում փոքր եւ միջին բիզնեսը, իսկ 2008 թվականին այդ տոկոսը կազմել է 44-46 տոկոս, այ սա է արդյունքը, այն պարագայում ՀՆԱ-ն աճում էր երկնիշ թվերով: Փոքր եւ միջին բիզնեսը ավելի արագ էր զարգանում քան ընդհանուր ՀՆԱ-ն: Եւ դա քաղաքականության արդյունքն էր »,-ասաց նա:

Քոչարյանի խոսքով` այդ տարիներին սեփականատերերի մի ստվար զանգված ձեւավորվեց:

«1999 թվականից էս կողմ Ոստիկանությունը, կամ անվտանգությունը որեւէ բիզնես մտե՞լ է, ստուգե՞լ է, մասկի շոու արե՞լ են, չգիտեմ` ինչ են արել, չի կարող լինել այդպիսի բան: Անվտանգությունը իրավունք ուներ միայն մաքսանենգության հարցերով զբաղվել: Դուք պետք է գործ ունենաք միայն հարկային մարմինների հետ: Այլ մարմիների հետ գործարար աշխարհը չպետք է առնչություն ունենա»:

Նրա խոսքով` բիզնեսի զարգացման համար պետական ներդրումներն են ենթակառուցվածքների զարգացման մեջ:. «Սա պետական մարմինների սուրբ պարտականությունն է»:

Քոչարյանի խոսքով` հաջորդը այլ պետությունների հետ առեւտրի կանոնակարգվածությունն է:

«Հենց այդ տարիներին է ստորագրվել այլ պետությունների հետ պայմանագրերի ահռելի մի զանգված: Եւ այդ տարիներին մենք անդամակցեցինք համաշխարհային առեւտրի կազմակերպությանը, ինչը հնրավորություն տվեց հասկանալի կանոներով առեւտուր ունենալ այլ երկրների հետ»:

Երկրորդ նախագահը նշեց, որ հաջորդը դատական համակարգն է, չի կարող ասել, որ մեծ բան է արվել, սակայն ռեֆորմը սկսվել է այս համակարգում եւ հաջորդ տարիներին շարունակվել է:

«Սակայն չեմ կարող ասել որ այստեղ էական փոփոխություններ են եղել, նաեւ իմ վրա եմ զգացել»,-հավելեց նա:

 

դիտվել է 474 անգամ
Լրահոս
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am