Արմեն Սարգսյանը գոյություն չունեցող պաշտոնյային պարգևատրել է ամենաբարձր պետական պարգևով. Ղազարյան (video)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս ապրիլ ամսին հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը` պատերազմի ընթացքում կատարած անձնվեր աշխատանքի, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար առողջապահության համակարգի մի խումբ աշխատակիցների պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հետ խոսել ենք թեմայի շուրջ: