Մինչև չստորագրենք՝ ադրբեջանական բանակը դուրս չի գա Հայաստանից. «թավշյա» ուղերձ

«Այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», - երեկ կառավարության նիստի սկզբում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, այսպիսով՝ ըստ էության հաստատելով, որ Ադրբեջանական կողմի հետ նախապատրաստվում է նոր փաստաթղթի ստորագրում։
Փաշինյանն այս մասին խոսեց միայն այն բանից հետո, երբ երեկ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր էջում հրապարակեց մասնակիորեն գաղտնազերծված մի փաստաթղթի աշխատանքային տարբերակ, որը նրա բնորոշմամբ Հայաստանի համար աղետալի հետևանք ունի, իսկ ըստ Փաշինյանի՝ 100 տոկոս համապատասխանում է Հայաստանի շահերին:

«Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, 100 տոկոսով, ոչ թե 99,9: Եվ, այո, եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածությունները իրագործի, և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», - հայտարարել է Փաշինյանը:

Ուրեմն ՀՀ ԱԳՆ-ն, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում են, որ այդ փաստաթղթի գոյության մասին տեղյակ չեն:
Ավելի ուշ՝ փաստաթղթի բովանդակության մասին փակագծեր բացեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ասաց՝ իր տեղեկություններով, ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է համատեղ եռակողմ հանձնաժողով ստեղծել, քննարկելու դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցեր: «Ռուսական կողմը Հայաստանի Հանրապետությանը առաջարկ է ներկայացրել՝ ստեղծելու համատեղ հանձնաժողով, քննարկելու դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցեր: Իմ ունեցած տեղեկությամբ՝ հայկական կողմն արձագանքել է, որ ցանկացած հարց՝ աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորություն կամ դրա քննարկման հնարավորություն կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի զինված ուժերն ամբողջությամբ լքեն ՀՀ ինքնիշխան տարածքը», - նշեց Լիլիթ Մակունցը: Նա ասում է՝ իր տեղեկություններով փաստաթղթում ոչինչ չկա Տավուշի մարզի հինգ և Արարատի մարզի մեկ գյուղի Ադրբեջանին հանձնելու կամ փոխանակելու վերաբերյալ։

Տարածելով ստորագրվելիք փաստաթղթի մասնակի գաղտնազերծված հատվածը՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը պնդել էր, թե արտգործնախարարը դեմ է հանդես եկել դրան։ Ուշագրավ է, որ երեկ կառավարության նիստին Արտգործնախարարությունից որևէ ներկայացուցիչ չկար, ինչը Փաշինյանը բացատրեց նրանց զբաղվածությամբ։

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պարզաբանեց, որ արտաքին գերատեսչության պատվիրակությունը Դուշանբեից Երևան վերադառնալու ճանապարհին է: Իսկ փաստաթղթին վերաբերող մյուս բոլոր հարցերին գերատեսչությունից մեկ պատասխան ունեին. «Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար»: Ավելի ուշ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը Սյունիքում պատասխանելով լրագրողների հարցն, ասաց, որ ինքը ստորագրվելիք փաստաթղթից տեղյակ չէ. «Առավոտվա ժամը 7-ից ճանապարհի մեջ ենք և այդ փաստաթղթից իսկապես կա, թե չկա գաղափար չունեմ: Ասում եմ անկեղծ այն, ինչ որ կա, այսինքն փաստաթղթի մասին հետագա հարցերից կխնդրեի խուսափել»:

Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում Փաշինյանը մանրամասնեց. «Այդ փաստաթղթում կողմերը պարտավորվում են սահմանային իրադրությունները լուծել ոչ թե զորքերի փոխադարձ շարժերով, այլ միայն դիվանագիտական, քաղաքական ճանապարհներով», և «դա միակ փաստաթուղթն է, որը գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ»: «Եթե հաջորդ պահին, հաջորդ փուլում նմանատիպ իրավիճակներ ստեղծվեն ամեն անգամ մենք այսպիսի միջազգային աղմուկ կոնսենսուս ձևավորելու ճանապարհով ենք գնալո՞ւ, ի վերջո մենք ունենք մի իրադրություն, որը ձևավորվել է բոլորս հայտնի հանգամանքներում և այդ իրադրությունը պետք է կառավարվի: Այդ ընթացքում ձևակերպվել է առաջարկ, որ ձևավորել հանձնաժողով եռակողմ, որը կզբաղվի այդ հարցերով: Ասեմ, որ ես կոռեկտ չեմ համարել, որ կառավարությունը, այդ փաստաթուղթը, որը դեռ քննարկման փուլում է հրապարակի, դա շատ վատ և անլուրջ վիճակի մեջ կդնի որևէ կառավարության, բայց քանի որ հրապարակված է որևէ ընդդիմության կողմից, ասեմ, որ այո, դա այն միակ և եզակ փաստաթուղթն է, որը օր ու կես կամ երկու օր գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ», ասաց Փաշինյանը:

«Ասում են՝ ինչի է վերևը գրված «հավելված», ըստ ամենայնի պետք է լիներ проект, գրած է՝ приложение: Դա անկեղծ ասած տենց մեծ ուշադրության չի արժանացել, որովհետև այդ փաստաթուղթը այնպես չէ, որ բանակցված, համաձայնեցված և ստորագրության դրված փաստաթուղթ է, որ այդ դետալներով մենք քննարկենք», - հավելեց նա: Ընդ որում, Փաշինյանը նշեց, որ այդ փաստաթղթերը ստացվում են ԱԳՆ-ի խողովակներով:
Փաշինյանը անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին ևս մեկ անգամ հայտարարեց. «Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն ՀՀ տարածքը՝ առանց նախապայմանների»:

Այսինքն, կառավարության նիստի սկզբում Փաշինյանը հայտնեց՝ «թուղթը ստորագրելու եմ», այսպիսով՝ ըստ էության հաստատելով, որ ադրբեջանական կողմի հետ նախապատրաստվում է նոր փաստաթղթի ստորագրում, ապա ասաց, թե ինչ պայմաններում դա կստորագրի:

Սա արդեն թվում է Փաշինյան-Ալիև մեծ խաղ... Ադրբեջանական բանակը գալիս, ներխուժում է մեր երկիր, ու ստացվում է այնպես, որ մեզ սպառնում են՝ ստորագրեք, եթե ուզում եք ադրբեջանական բանակը «հետ նահանջի»: Ինչ-որ պահից կպարզվի, որ Միքայել Մինասյանի ներկայացրած փաստաթուղթը հին էր, դրանից հետո բանակցվել է, որոշ փոփոխությունների է ենթարկվել ու Փաշինյանը, ըստ էության, մինչև խորհրդարանական ընտրությունները կստորագրի երրորդ եռակողմ փաստաթուղթը:

Ընդ որում, ուշադրություն դարձրեք՝ «Իմ քայլն» անմիջապես նշեց, որ ռուսական կողմն է առաջարկել՝ համատեղ եռակողմ հանձնաժողով ստեղծել, քննարկելու դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցեր, այսինքն՝ դարձյալ «մեղքը» ռուսական կողմի վրա բարդելու արդեն իսկ հիմքեր են գցվում:

Սակայն, ամենագլխավոր եզրակացությունն այն է, որ ադրբեջանական բանակի ներխուժումը Հայաստանի նկատմամբ շանտաժի մի միջոց է դարձել ու դրանից օգտվում է, ըստ էության՝ Փաշինյանը, հասկացնել տալով, Ադրբեջանի զորքը պետք է դուրս գա մեր երկրից, իսկ որպեսզի դուրս գա՝ պետք է ստորագրել այդ փաստաթուղթը...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 18610 անգամ
Լրահոս
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին՝ դարձել է նույն դևը. Իշխան Գևորգյան Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել Բագրատ Սրբազանը փակագծեր բացեց կուսակցությունների հետ հանդիպումից (video) Փաշինյանն ամեն ինչ մարսել է, բայց Բագրատ Սրբազանն ասաց՝ մեր պայքարը ոնց ենք տանելու (video) Դադար տեսնու՞մ եք այս Շարժումը թիրախ ունի ու դրա հարցը լուծվելու է․ Բագրատ Սրբազան (video) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են Ես պարտավոր եմ լինել Եկեղեցու, Սրբազանի կողքին. Ալլա Լևոնյան (video) Սարսափելի ծրագիր եք անում․ կիրանցին՝ Գնել Սանոսյանին (video) 24News -ի լրագրող Մերի Մանուկյանը տուժող է ճանաչվել. Ռուբեն Մելիքյան Թուրքին էլ անցնի, իմ տնից դուրս չեմ գալու․ Կիրանցում իրավիճակը լարվեց (video) ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Նիկոլը թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց՝ Տավուշով Լոռի մտնելու․ Վրթանեսյան Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում է Ես չեմ տեսնել այսքան կոնսենսուսային դրսևորում, որքան տեսա Սրբազանի հետ հանդիպմանը. Մամիջանյան (video) Նոր մանրամասներ՝ Արարատում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության դեպքից Կառավարության ղեկավարն էլ է եղել Կիրանցում, ուզում է գումարային փոխհատուցում առաջարկել (video) Նիկո՛լ, սպասում ենք․ ձեռքերդ կտրելու պահն է․ Տիրան Լոքմագյոզյան (video) Անշնորհք հոտ ա գալիս․ կիրանցեցին Գնել Սանոսյանի «դեմքին շպրտեց» իր ասելիքը (video) Մենք աջակցում ենք Սրբազանի Շարժմանը․ Դավիթ Խաժակյան (video) Սա ճիչ է, աղաղակ․ Արքեպիսկոպոս մարդը որոշել է դուրս գալ փողոց․ Բագրատ Սրբազան (video) Ինչպիսի սահման ձևավորվելու Կիրանցի տների մոտ (video) Գնալու ենք մինչև վերջ․ անգամ իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կա համերաշխություն. Սողոմոնյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am