Հրաժարականը դավաճանություն կլինի․ պետք է խոսել

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հայտարարել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ ԱԳՆ-ն տեղյակ չեն եղել ստորագրվելիք փաստաթղթից՝ իրենք մամուլից են տեղեկացել։

ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 19-ից մասնակցում էր Դուշանբեում տեղի ունեցող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին և այնտեղից դեռ չի վերադարձել։ Նա փաստաթղթի գոյության մասին իմացել է Դուշանբեում։ Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ ԱԳՆ-ում չեն կիսում փաստաթղթի ստորագրման գաղափարը։ Արա Այվազյանը, նրա տեղակալներն ու առանցքային վարչությունների պետերը պատրաստվում են հրաժարական ներկայացնել։ Անգամ տեղեկություններ կան, որ Արա Այվազյանը Դուշանբեում հրաժեշտ է տվել իր պաշտոնակիցներին՝ ասելով, որ Երեւան հասնելուն պես հրաժարականի դիմում է գրելու։

Տեղեկություններ կան, որ նոր փաստաթղթի ստորագրմանը դեմ է նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ով կառավարության մայիսի 20-ի նիստին չէր մասնակցում։ Մամուլում հրապարակումներ եղան, թե ԱԱԾ ղեկավար կազմը կապի դուրս չի գալիս կառավարության ներկայացուցիչների հետ։ ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի հրաժարականի հարցին կառավարության մոտ հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ նա իրավունք չունի հրաժարական տալ՝ առանց հանրայնացնելու, թե ինչ գաղտնի պայմանավորվածություններ կան, ինչի շուրջ են ընթանում գաղտնի բանակցությունները։ Այվազյանին Աշոտյանն առաջարկել է Երևան վերադառնալուց հետո ընդունել ընդդիմադիր ուժերի միասնական պատվիրակությանը և ներկայացնել, թե ինչ գաղտնի հավելված ունի ստորագրվելիք փաստաթուղթը։

Արա Այվազյանը, ինչպես նաև Արմեն Աբազյանը պարտավորություն ունեն կանխել պետական դավաճանությունը՝ հրապարակելով նոր տարածքների հանձնման բոլոր գաղտնի և թաքուն կետերը, Զանգեզուրի միջանցքի հակահայ պայմանները։ Հեռանալ առանց այդ քայլերը կատարելու՝ կլինի դավաճանություն, դասալքություն, պատասխանատվությունից խուսափելու վճռականության բացակայություն։ ԱԳՆ ու ԱԱԾ-ն պարտավոր են հստակ բացատրություն տալ, թե ինչ դավադրություն է թաքնված ՀՀ սահմանների «դեմարկացիայի և դելիմիտացիայի» գործընթացի ներքո։

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում բաց տեքստով հաստատեց, որ ստորագրվելիք թղթով քննարկման առարկա է դառնում խորհրդային տարիների «անկլավների» հարցը, ինչը նշանակում է, որ Արարատի մարզի Տիգրանաշենը (Քյարքի) ու Տավուշի մի քանի գյուղերն Ադրբեջանին հանձնելու հարցերը օրակարգում կան։ Թե ինչպիսի կործանարար ռազմավարական հետևանքներ կարող է ունենալ այդ գործընթացը, արդեն ակնհայտ է։
Երկրի և հայրենիքի տերն ու միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանը չէ, պետությունը բոլորինս է։ Նրանք, ովքեր ի պաշտոնե այս պահին պարտավորություն ունեն և կարող են որևէ բան փոխել, պարտավոր են քայլ անել։ Լռությունն ու պարզապես հեռանալը դավաճանություն են։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 8907 անգամ
Լրահոս
Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես Հայաստանը դարձրել են բանդիտների երկիր․ Էլինար Վարդանյան (video) Նիկոլական բանդան 44-օրյա պատերազմի մասնակցի է խոշտանգել (video) Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա Պետք է Նիկոլի հարցը լուծենք, այլ տարբերակ չկա՛․ Վահագն Չախալյան (video) Կնոջդ էլ են ասում, պապուդ էլ․ չէ՛, դու չունես արժանապատվություն․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե «քսերոքս» արած․ Փաշինյան (video) Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը Լածիրակների ոհմակ, մեկդ չկասկածե՛ք՝ ձեր էս խոշտանգումները բացահայտվելու են․ քաղաքացի (video) Փաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն Այվազյան Նիկոլը վախենում է ու ճիշտ է անում, պատմությունը չի ներում դավաճաններին. Վազգեն Սաղաթելյան Մենք զգուշացրել ենք հարևան երկրներին Իսրայելի դեմ գործողությունների մասին. Աբդոլլահիան ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Աննայի հետ տրնգին բումերանգի նման խփելու է ձեր բոտեքս արած մռութներին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ սրվել են. Սերգեյ Ֆյոդորով Նիկո՛լ, արի ասա՝ էդքան դուխ չունեմ, կանգնենք սաղով, պատերազմենք․ Վահագն Չախալյան (video) Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Միայն խիստ հայտարարություններ անելու ժամանակը վաղուց անցել է․ կոնգրեսական ԱՄՆ դեսպանատունը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի մասին Ե՞րբ ու ինչպե՞ս է որոշվել դուրս բերել ռուս խաղաղապահներին Արցախից. 168.am Զախարովան՝ Արցախից ժամկետից շուտ ռուս խաղաղապահների դուրս գալու մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am