Հայտնի է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին չորս կանանց անունը
Քաղաքական ուժերի հիմնական մասը ակտիվորեն զբաղված է նախընտրական նախապատրաստություններով: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են նաև Հայաստանի նախկին երեք նախագահները:
Մեզ հայտնի է դարձել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին չորս կանանց անունը: Ըստ այդմ` առաջին կին թեկնածուն Իվետա Տոնոյանն է, երկրորդը` Շաքե Իսոյանը, երրորդը` Լուիզա Սարգսյանը, իսկ չորրորդը` Նորա Առուստամյանը:
Փաստորեն, ԲՀԿ նախընտրական ցուցակից բացակայում է Նաիրա Զոհրաբյանի անունը:
Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակն ունի այսպիսի հերթականությունը
1֊Գագիկ Ծառուկյան
2֊Միքայել Մելքումյան
3֊Իվետա Տոնոյան
Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20-ին: