Սերժ Սարգսյանի երկրորդ մեծագույն տապալումը

Այլեւ կայացած փաստ է ՀՀԿ-Հայրենիք դաշինքը , կողմերի միջև օրերս ստորագրվեց համագործակցության հուշագրիր: Արդեն պարզ է դառնում նաեւ, որ այդ դաշինքի նախընտրական ցուցակից դուրս կմնան Հանրապետական հին գվարդիան, այսպես կոչված օդիոզ դեմքերը, գործարարներ, ոչ այնքան քաղաքական անձինք, եւ որքան էլ զարմանալի է՝ կուսակցական նվիրյալները, որոնք հայտնի պատճառներով հանրային որոշակի բացասական կարծիք էին վաստակել, ընդ որում, այդ կարծիքը ձեւավորվել է հատկապես Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին եւ իշխանությունների գեներացիայի արդյունքում: Խոսքը Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի, Վահրամ Բաղդասարյանի, Կարինե Աճեմյանի, Գալուստ Սահակյանի, Մարգարիտ Եսայանի, Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի եւ մնացյալի մասին է:
Ըստ լուրերի՝ կա ներքին որոշում, որ ցուցակը հնարավորինս երիտասարդ նոր, չվարկաբեկված դեմքերից է պետք է ձեւավորել, որը թույլ կտա հնարավորինս խոցելի չլինել:
Սակայն սա մեծագույն սխալ է եւ անհեթեթություն, սա Սերժ Սարգսյանի տապալում է նշանակում. տարիներ առաջ էլ նա գնաց նույն ճանապարհով՝ իբր փորձելով երիտասարդացնել, <տյունինգի> ենթարկել կուսակցությունը՝ ընտրացուցակի առաջին հորիզոնականները զիջելով անհայտ ծագման թարմ դեմքերի, սակայն կյանքը ցույց տվեց, որ այդ մարդիկ ինչպես ակամայից հայտնվել էին ՀՀԿ-ում, այնպես էլ հեռացան կուսակցությունից, քանի որ մեծ հաշվով իրենք կապ չունեին կուսակցության գաղափարների հետ եւ պատեհ պահի լքեցին նավը, հիմա էլ չեն ուզում հիշել, որ ՀՀԿ-ի հետ երբեւեէ աղերս են ունեցել: Ցանկացած քաղաքակիրթ երկրում ճանապարհ անցած, տարիների կենսափորձով քաղաքական գործիչները հարստություն ու պարծանք են ոչ միայն տվյալ քաղաքական խմբակի, այլեւ պետության համար:
Պարզունակ, մակերեսային ընկալումներ ունեցող այսօրվա որոշ քաղաքական նորաթուխ լիդերների թվում է, թե կացնահարելով ավանդական այս կուսակցության հաստատուն կոճղերին եւ նրանց փոխարեն առաջ բերելով ՀՀԿ-ական ուսապարկերի գլխապտույտ հաջողությունների են հասնելու, իրականում կասկածի տակ է ոչ միայն սեփական հաջողության շանսը (ի վերջո, այն օգտակարությունը, որ ցանկացած թիմի կարող է բերել փորձառու, ինտելեկտութալ մեկ գործիչը, չեն կարող տասը նորաթուխները միասին անել), այլեւ արկածախնդրորեն մոտենում պետության շահին, մանավանդ այս ծանր ու դժվարին իրավիճակում: Դեղնակտուց երիտկարիերիստներով հնարավոր չի լինելու պետության ողնաշարն ուղղել, եթե չասենք, որ դա լի է պետությանը նոր աղետի առջեւ կանգնեցնելու ռեալ վտանգով:
Երեք տարի շարունակ իշխանության ղեկը լինելով կենսափորձ չունեցող, ոչ բանիմաց մարդկանց ձեռքում մենք հասանք այս վիճակին, հիմա փոխանակ խմբագրենք ունեցածը, դեռ մի բան էլ նույն թրենդի մեջ է ներկայանում նաեւ ընդդիմությունը: Չկա որեւէ երաշխիք, որ վաղը խորհրդարանում իմքայական այդ ուսապարկերին չեն փոխարինի ասենք ՀՀԿ-ի ուսապարկերը: Իհարկե, մեծ սրիկայություն է ցանկացած մեկին համեմատել Նիկոլ Փաշինյանի երիտթուրքական նկրտումներով աչքի ընկած ուսապարկերի հետ, բայց բոլոր դեպքերում ճանապարհ չանցած դեկորատիվ երիտադարդներն ու պատանիները, կաբինետային գործիչները չեն կարող այն օգտակարությունն ունենալ պետության համար, որքան փորձառու քաղաքական թեկուզ վարկաբեկված դեմքերն ու գործարար խավը:
Սա նաեւ կնշանակի ընդունել իշխանության խաղի կանոննեը, տրվել նախկինների նկատմամբ այս իշխանության ձեւավորած ֆեյքային իրականության պահանջին: Ընդհանրապես, իսկզբանե էր պետք ջախջախել նախկիններին բոբո սարքելու, նախկիններով մարդկանց աչքը վախեցնելու փաշինյանական մարտավարական գիծը, եւ պետք էր հեղափոխության առաջին իսկ օրերից նախկինները ոչ թե ներողություն խնդրեին հանրությունից, այլ համարձակ խոսեին՝ տեղեկացնելով, որ Հայաստանում հաստատվել է ապազգային իշխանություն, որն ընդունակ է ամեն չարիքի: Առավել եւս հիմա, երեք տարի անց նույնիսկ ամոթալի է համեմատել նախկիններին ներկաների հետ՝ ոչ կրթական, ոչ բարոյական, ոչ պրոֆեսիոնալ, ոչ հայրենասիրական ու ազգային եւ ոչ մի մակարդակում: Սիրում ենք, թե ոչ Աշոտյանին կամ Շարմազանովին, ընդունում ենք նրանց քաղաքական հայացքները, չենք կարող չխոստովանել, որ նրանք կամային, սկզբունքային եւ հավատարիմ մարդիկ են, երեք տարի առաջ սկսված հեղափոխությունից հետո նախկիններից շատերը դավաճանեցին թիմին, առաջնորդին, այս մարդիկ հանրային մեծ ճնշման, պարսավանքի ներքո էլ հավատարիմ մնացին իրենց սկզբունքներին ու գաղափարներին՝ կանգուն մնալով կուսակցության առաջնագծում եւ իրենց վրա վերցնելով ամենադաժան հարվածները:

Անի Սահակյան

դիտվել է 9114 անգամ
Լրահոս
Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց Կարեւոր է. Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Կա մի կարևոր գործ, որը պետք է անենք․ Աշոտ Անդրեասյան (video) Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Էս ի՞նչ եք անում․ ի՞նչ որոշումներ եք ընդունել․ Արեգնազ Մանուկյանը նեղը գցեց Ժաննա Անդրեասյանին (video) Ինչ է ասել Պուգաչովան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am