Նիկոլի հատուկ նշանակության տհասն ու հայի հետին խելքով «կամանդիրը»

 ԱԺ նախորդ շաբաթվա արտահերթ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, խոսելով ՀՀ պետական սահմանի խախտման մասին, անդրադարձել է նաև ներքաղաքական իրավիճակին։

«Երբ թշնամին գործողություններ է իրականացնում՝ քննադատելով քո կառավարությանը, թուլացնում ես քո երկրի դիմադրողունականությունը… Մենք մեղավոր ենք Արցախի կորստի համար, մենք մեղավոր ենք պատերազմի համար, Հայաստանին մեղադրում էին քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու մեջ, մենք մեղավոր ենք ստեղծված իրավիճակի համար… մեզ ինչում ասես՝ մեղադրեցիք, բա լավ, Ալիևը ոչ մի բանում մեղավոր չի՞»,- դիմելով իշխանության քննադատներին՝ հայտարարել է Ռուբինյանը։

Հասունության տարիքի շեմը հատած չափահասը պետք է առնվազն տհաս լինի՝ նման միտք հնչեցնելու համար, առավել ևս այդ տեքստը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից, իբրև վերլուծություն ներկայացնելու համար։ Եվ այս հատուկ նշանակության տգետը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է և այս խելքով էլ, փաստորեն, համակարգում ու ղեկավարում է խորհրդարանական դիվանագիտության կորպուսի աշխատանքը։ Այս տղան չի հասկանում, որ Ալիևը մեր թշնամի երկրի ղեկավարն է և ըստ այդմ մեր հանրության ու պետության համար մեղավոր կամ անմեղ լինելու խնդիր չունի։ ՀՀ պետական սահմանների պապհպանումը Նիկոլ Փաշինյանի սահմանադրական գործառույթն է։ Եվ եթե այսօր փաստացի ՀՀ-ում պետական սահմանների և անվտանգության պահպանման սահմանադրական կարգը խախտված է, դրա մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են, ոչ թե Ալիևն ու Էրդողանը։

Սյունիքի և Գեղարքունիքի տարածքներում ադրբեջանական զինվորականների ներթափանցման համար Ալիևը մեղավոր լինել չի կարող, այն պարզ պատճառով, որ նա ՀՀ սահմաններն անառիկ պահելու պարտավորություն երբևէ չի ստանձնել։ Նման պարտավորություն, հիշեցնենք, ստանձնել է Նիկոլ Փաշինյանը։ Ալիևն իր երկրում խոստացել է Զանգեզուրի միջանցք բացել, և այժմ ի կատար է ածում իր այդ ծրագիրը։
ՀՀ քաղաքացու ակնկալիքների և ներկայացրած պահանջների հասցեատերը եղել և մնում են ՀՀ իշխանությունները։ Իշխանության մեջ գտնվողներն այս գիտակցումը չունեն․ նրանք, փաստորեն, իրենց գործն ուզում են Ալիևին զիջել։ Այդ պատճառով էլ կարծում են, թե հայ ժողովուրդը պետք է Ալիևին մեղադրի, ոչ թե իրենց։

Հաջորդ իմքայլականի պոռթկումը տեղի է ունեցել Սյունիքում։ Մեդիապորտի տեղեկություններով՝ ԵԿՄ նախագահ, ԱԺ իշխանական պատգամավոր Սասուն Միքայելյանը վերջին հայհոյանքներն է ասել Պաշտպանության նախարարին ու ԳՇ պետին՝ ռազմավարական բարձունքներն անպաշտպան թողնելու համար։
Դեպքը տեղի է ունեցել համայնքապետերի և առաջին բանակային կորպուսի սպաների ներկայությամբ: Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Միքայելյանը բղավոցներին ու հայհոյանքներին զուգահեռ՝ մեղադրել է նրանց սահմանն անպաշտպան թողնելու համար։
Փաստորեն, կամանդիրը նոր-նոր է գլխի ընկնում, որ իր օգնությամբ արված հեղափոխության շնորհիվ հողն ու հայրենիքը թուրքը վերցնում է։ Երևի մոռացել է, թե ինչպես էր ժամանակին հայտարարում, թե 2018-ի հեղափոխությունը հայ ժողովրդի համար արցախյան առաջին պատերազմի հաղթանակից ավելի կարևոր իրադարձություն է։
Նոյեմբերի 9-ի տխրահռչակ ակտի ստորագրումից անցել է 6 ամիս։ Որպես ԵԿՄ նախագահ՝ Սասուն Միքայելյանը որքանո՞վ է հետամուտ եղել, որ սահմանները լիարժեք պաշտպանվեն, հետաքրքրվե՞լ է, թե ծայրից ծայր առաջին գիծ դարձած ՀՀ ողջ տարածքում, բոլոր բնակավայրերում բավարար անվտանգություն ապահովվա՞ծ է, և ընդհանրապես ինչպես է կազմակերպվում սահմանների պահպանությունը։ Եթե այս հարցերի պատասխանները Սասուն Միքայելյանն անցած 6 ամսում ստացած լիներ, այսօր թերևս Սև լիճը ադրբեջանական հսկողության տակ չէր լինի։ Այնպես որ հայհոյանքներից որոշներն էլ, կամանդիրը, թող ինքն իրեն ուղղի՝ ինքը դրանք վաստակել է։


Հայկ Դավթյան

դիտվել է 6967 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am