Նիկոլ Փաշինյանի «կտերը» հօդս ցնդեցին

Սյունիքի մարզի իրադարձությունները հօդս ցնդեցրեցին «Ռուսաստանի հետ անվտանգության նոր համակարգ կառուցելու» եւ «Սյունիքի սահմանագիծը Հավաքական անվտանգության պայմանագրի սահմանագծին համապատասխանեցնելու» վերաբերյալ Հայաստանի իշխանության հայտարարությունները։

Պատերազմից հետո, հատկապես վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանը հաճախակի է հայտարարում, որ Հայաստանին այլեւս վտանգ չի սպառնում, մեր սահմանային անվտանգությունը երաշխավորված է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններով: Փաշինյանը փափուկ բարձ է դնում ժողովրդի գլխի տակ ու հակադրվում ընդդիմությանը, որն առավոտից երեկո հայտարարում է, թե քանի այս իշխանություն է Հայաստանում պաշտոնավարում, մեր անվտանգությունը վտանգված է, քանի որ Նիկոլ Փաշինյանը մինչեւ պատերազմը փչացրել է բոլորի հետ հարաբերությունները, իսկ պատերազմից հետո որեւէ պետություն պարտված ղեկավարության հետ հաշվի չի նստում, ճիշտ հակառակը՝ փորձում է նրա տկար վիճակից իր համար օգուտներ քաղել: Եւ, ահա, սյունիքի միջադեպն ասվածի վառ ապացույցն է: Տակավին ապրիլ ամսին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր «Մեր երկրի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա: Զուտ անվտանգային նկատառումներով մենք Ռուսասատանի հետ ունենք միացյալ զորախումբ և Կովկասյան տարածաշրջանում միասնական ՀՕՊ: Այդ պայմանագրերի տրամաբանությունն այն է, որ հարձակումը ՀՀ-ի վրա նշանակում է հարձակում Ռուսասատնի Դաշնության վրա>>:
Նաեւ գլուխ էր գովում, թե ռուսական 102 ռազմաբազայի երկու հենակետ են դրել Սյունիքում, որի շնորհիվ տարածքն ավելի անվտանգ կդառնա:

Բայց ինչպես տեսանք՝ այդ ռազմավարական դաշնակցությունը, կամ ռուսական զորքի ներկայությունն անգամ անվտանգություն չերաշխավորեց Սյունիքում, թե ինչու, դա բզամաշերտ հարց է եւ իրավիճակը նախ համակողմանի քննության է պետք է ենթարկել,միգուցե ամենավերջում պարզվի, որ Նիկոլ Փաշինյանն է գաղտնի պայմանավորվածությամբ որոշել զիջել Սեւ լճի տարածքը:

Բոլոր պարագաներում վերջին դեպքերը ցույց տվեցն, որ Նիկոլ Փաշինյանն , իսկապես, արժանի է, վաստակել է սյունյաց ողջունների եւ ինչպես ինքն է պնդում՝ դա մի խմբակի կազմակերպած , կամ նախկինների կողմից հրահրված ակցիա չէր: Իսկապես, վտանգված է Սյունիքի, հետեւաբար Հայաստանի անվտանգությունը,, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր խունտան անկարող են դա երաշխավորել:

Անի Սահակյան

դիտվել է 3844 անգամ
Լրահոս
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am