Արմեն Գրիգորյանի նկատմամբ պետք է գործ հարուցել․ նա ցուցմունք է տվել պետության անվտանգության համակարգի չգոյության մասին

 

 Պարզվեց, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժը ներխուժել և վերահսկողություն է հաստատել ոչ միայն Սյունիքի մարզի Սև լիճ բնակավայրում, այլև Գեղարքունիքի և Սիսիանի հատվածից ևս առաջխաղացում է եղել։ Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շուրջ 250 ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներ՝ խախտելով ՀՀ պետական սահմանը տեղակալվել են մեր պետության տարածքում։
Մյւոս կողմից ադրբեջանական ԱԳՆ-ն հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ ադրբեջանական սահմանապահ զորքերը եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ տեղակայվում են մեր իրենց դիրքերում՝ Հայաստանի հետ սահմանկից Լաչինի (Բերձոր) և Քելբաջարի (Քարվաճառ) շրջաններում, որոնք բարդ լեռնային ռելիեֆ ունեն: <<Այդ գործընթացը տեղի ունենում սովորական և համակարգային ռեժիմով»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունից հայտարարել են, որ «անկախության վերականգնումից հետո երկու երկները հասկանալի պատճառներով պետական սահման չեն ունեցել, և այդ պատճառով բարդ տեխնիկական գործընթաց է տեղի ունենում»:

Ստեղծված իրավիճակում մեղմ ասած, անհասկանալի և անընդունելի է Հայաստանի իշխանության պահվածքը։ Նրանք բավարարվել են ընդամենը հայտարարություններով, թե գտնում են, որ հակառակորդը  պետք է հեռանա մեր տարածքից։ Փաստ է, որ չեն հեռանում։ 

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է ՀԱՊԿ-ին դիմելու մասին։ Ընդ որում՝ Հայաստանը ՀԱՊԿ է դիմել պայմանագրի ոչ թե 4-րդ (պետության վրա հարձակման), այլ 2-րդ (հարձակման վտանգի ու սպառնալիքի) հոդվածով: Սա առնվազն անհասկանալի մոտեցում է, եթե հաշվի առնենք, որ հենց այս պահին էլ ադրբեջանական զինուժը իր հսկողության տակ է պահում ՀՀ պետական տարածիքից որոշակի հատվածներ։
Եթե կատարվածը Հայաստանի իշխանությունը չի դիտարկում որպես հարձակում, ուրեմն առնվազն պետք է սեփական ուժերով ադրբեջանցիներին հեռացնի՝ համապատասխան օպերացիայի միջոցով նրանց իբրև դիվերսանտներ տեղափոխի հայկական բանտեր։ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, պարզաբանելով հարցը, ասել է, թե  իրավիճակի ընդհանուր գնահատումը ցույց է տալիս, որ ստեղծված իրողությունները համապատախանում են երկրորդ հոդվածին։ «Հոդվածների մեջ խորանալ պետք չէ, հանրությունը ծանոթ է երկրորդ հոդվածին: Սպառնալիք է ստեղծվել անվտանգության և այն չեզաքացնելու համար երկրորդ հոդվածով ենք դիմում ՀԱՊԿ-ին: Կառույցի պատմության մեջ առաջին անգամ է նման գործընթաց սկսվում, Ռուսաստանը անդամ է կառույցին և մենք համոզված ենք, որ սա արդյունավետ մեխանիզմ է, մեծ հաշվով տարբերություն չկա, թե որ հոդվածով ենք դիմել»,-Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է նա։
Տարբերություն, իհարկե, կա․ սպառնալիքն ու փաստացի ներխուժումը բոլորովին տարբեր իրողություններ են։ Մեր դեպքում  սահմանի խախտումը   արդեն կայացած փաստ է։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ստացվում, որ հակառակորդը կարողանում է գալ Հայաստանի տարածք՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ պատերազմի ավարտից հետո սահմանային փոփոխություններն են եղել և ձմռան պատճառով չեն կարողացել ամբողջ սահմանը կահավորել:
«Գիտեք, որ սահմանագիծը երկարել է և այս պայմաններում բոլոր խնդիրները միանգամից լուծել չի հաջողվել, բայց միանշանակ է, որ ժամանակի ընթացքում բոլոր հարցերը կկարգավորենք, այնպես չէ, որ 1994 թվականին ամբողջ սահմանը կահավորված է եղել, դրա համար երկար ժամանակ է պահանջվել, այս դեպքում էլ որոշակի ժամանակ կպահանջվի: Հասկանում եմ մեր հայրենակիցների մտահոգությունները, բայց մենք ամեն ինչ անում ենք»,-նշել է ԱԽ քարտուղարը:
Սա ուղղակի խայտառակություն է, հրապարակային խոստովանություն՝ պետության անվտանգության համակարգի չգոյության մասին ։ Նման ինքնախոստովանական ցուցմունքի համար ԱԱԽ քարտուղարին և պետության անվտանգության համար պատասխանատու մյուս բոլոր պաշտոնյաներին՝ ներառյալ Նիկոլ Փաշինյանը, պետք է անհապաղ հարցաքննության կանչել։
Ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, թե սահմանների ամրացման տեսանելի և անտեսանելի հսկայածավալ աշխատանք է կատարվում, և շատ լավ է, որ հարցը բարձրացնող պատգամավորը, ինչպես նաև ադրբեջանական կողմը, այդ աշխատանքը չեն տեսնում։ Բոլոր միամիտները, որոնք կարծում են, թե սահմանների ամրակայման աշխատանքները գաղտնի են, այդ պատճառով էլ չենք տեսնում, այժմ թերևս կհասկանան՝ չենք տեսնում, քանի որ աշխատանք չկա։

Իրավիճակը ցանկացած պահի կարող է պայթել՝ նոր պատերազմի կամ տարածքների զիջման հեռանկարով։ ՀԱՊԿ-ի հարցում, չնայած պնդումներին, իշխանությունը կարծես այնքան էլ վստահ չէ։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3162 անգամ
Լրահոս
Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am