Խաղաղապահները կմնան, եթե... Ալիևը Կրեմլի առաջ պայման է դրել

Երեկ, երբ դեռ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չէր ժամանել Բաքու, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի առաջնորդին։

Ըստ Կրեմլի հաղորդագրության, «նախագահները ջերմորեն շնորհավորել են միմյանց Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ, վերահաստատել ռուս-ադրբեջանական համակողմանի փոխգործակցությունը խորացնելու երկկողմ մտադրությունը և պայմանավորվել շարունակել շփումները՝ տարբեր մակարդակներով»։

Մայիսի 10-11-ը արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այց կատարեց Բաքու, որտեղ հանդիպումներ ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հիշեցնենք, որ մայիսի 5-6-ը Լավրովն այցելել էր Երևան, հանդիպել Հայաստանի ղեկավարությանը։

Ահա, երեկ Ադրբեջանի նախագահը ընդունեց Լավրովին, իսկ այսօր Լավրովը բանակցություններ վարեց ադրբեջանցի պաշտոնակցի հետ։

Իլհամ Ալիևը երեկ հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը և մի շարք կոշտ հայտարարություններ արել, իսկ Լավրովին ընդունելիս հայտարարել է, որ Բաքուն Մոսկվայից ակնկալում է աջակցություն, և ընդգծել, թե ռուս խաղաղապահները գտնվում են իր երկրի տարածքում։ «Ռազմական տեսանկյունից մենք կարող ենք իրավիճակը համարել արդեն նորմալ, բայց քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և ապագա փոխգործակցության այլ ասպեկտների տեսանկյունից իհարկե շատ անելիքներ կան։ Բնականաբար, ակնկալում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր բարեկամ, ռազմավարական գործընկեր, հարևան երկիր, որի խաղաղապահներն այժմ գտնվում են Ադրբեջանի տարածքում, կշարունակի օգնել լարվածությունը նվազեցնելուն», - Լավրովին ասել է Ալիևը։

Պաշտոնական Մոսկվան պարբերաբար հայտարարում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները պետք է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Երեկ Ալիևի հետ հանդիպմանը Լավրովը քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին չի խոսել, սակայն ակնարկել է գերիների խնդրի մասին։ «Մենք ուզում ենք օգնել լուծել պատերազմի հումանիտար հետևանքները, կանխել ռազմագերիների, պատմական և կրոնական ժառանգության նկատմամբ չարաշահումները», - Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակն ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տրանսպորտային ապաշրջափակմանը։ Լավրովը, մասնավորապես, նշել է, որ եռակողմ հանձնաժողովն աշխատում է, մանրակրկիտ ուսումնասիրում է տարբեր երթուղիները, և եթե խնդիրը կարգավորվի՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, հարավկովկասյան տրանսպորտային հաբը լուրջ դերակատարություն կարող է ունենալ ոչ միայն տարածաշրջանում, այլև տարածաշրջանից դուրս։

Ալիևը երեկ հեռուստահարցազրույցում ասել է նաև, թե երկաթգիծը Զանգեզուրում կառուցվելու է, և որ երկաթգծի հետ կապված հարցը Բաքուն քննարկում է առաջին հերթին Մոսկվայի հետ, քանի որ Հայաստանի երկաթգծերը պատկանում են Ռուսաստանի պետական ընկերությանը։

Ալիևի հետ հանդիպման ժամանակ Լավրովը խոսել է նաև հայ- ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին՝ ասելով, թե խնդիրը բարդ է, սակայն՝ լուծելի։
Հավելենք, որ արդեն Բաքվում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ։ Մևլութ Չավուշօղլուի հետ Սերգեյ Լավրովը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննարկել է պաղեստինա-իսրայելական՝ վերջին օրերին սրված հակամարտությունը և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։

Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույց ստեղծելու հետ կապված հարցերը Ղարաբաղում վերջին պատերազմից հետո կբարելավեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները: Նման վստահություն է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտնել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմամբ: Կարծում ենք, որ ձգձգված հակամարտության հաղթահարման տնտեսական ասպեկտների վրա կենտրոնանալու ուղղությամբ համատեղ աշխատանքը կստեղծի դրա օպտիմալ շրջանակը», - ասել է Լավրովը:

Ըստ նրա՝ մարդիկ պետք է զգան, որ ղարաբաղյան հակամարտության շրջանում իրավիճակի իրական բարելավում կա: «Երեք փոխվարչապետներ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի, երեք երկրների ղեկավարների կողմից ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում պարբերաբար հանդիպում են, քննարկում գործնական ասպեկտներ՝ կապված Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ղեկավարների պայմանավորվածության հետ: Սա պոտենցիալ շատ լուրջ տրանսպորտային հանգույց է, որը նշանակություն կունենա՝ տարածաշրջանային շրջանակներից դուրս», - նշել է Ռուսաստանի ԱԳ ղեկավարը:

Ի՞նչ կարելի է հասկանալ Լավրովի այցից ուղերձներից... Գերիների հարցը առաջնահերթ չէ այլևս Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան շփումներում: Այս հարցը միայն քննարկվում է արևմտյան երկրների և Բաքվի հետ շփումներում, այսինքն, դուրս է եկել եռակողմ բանակցությունների օրակարգից:

Հաջորդը, Ադրբեջանը ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղում մնալը Բաքուն դարձրել է կոմունիկացիոն ճնշումների լրացուցիչ լծակ: Հիմա, ռուսական կողմը պետք է որքան հնարավոր է բարյացակամ վերաբերմունք ստանալ ռուս խաղաղապահների՝ տարածաշրջանում մնալու հարցում:

Ո՞րն է այդ պայման Ալիևի ընկալմամբ.... Զանգեզուր՝ խաղաղապահների մնալու դիմաց: Ընդ որում՝ ռուս խաղաղապահների ժամանակավոր մնալու պայմանով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5357 անգամ
Լրահոս
«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել Վերին Երզնկայում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել այգում․ 29 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am