Ալիևը սպառնացել է Հայաստանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին սպառնացել է պատերազմով, եթե Հայաստանը որոշի վրեժ լուծել, հայտարարել է AzTV-ին տված հարցազրույցում:
«Եթե նրանք հայտարարություններից անցնեն գործնական քայլերի` անմիջապես կոչնչացվեն: Ոչ ոք չի կարողանա նրանց պաշտպանել: Թող ոչ մեկի վրա հույս չդնեն»,- ասել է նա:
«Դա նրանց համար ինքնասպանություն է», - հավելել է Ալիևը: