Մանե Գևորգյանն իր համանման վարքագծով կոպտորեն խախտել է մասնագիտական էթիկայի բոլոր կանոնները

Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են ազատ խոսքի ու մամուլի ազատության դեմ ուղղված իրենց արդեն անթաքույց գործելաոճը՝ խոչընդոտելով լրագրողների մասնագիտական գործունեությունը։ 

Հերթական, բայց ոչ սովորական, աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել մայիսի 9-ին, երբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Արմնյուզ» հեռուստաընկերության և «Tert.am» լրատվական կայքի թղթակից Անի Գևորգյանը հարց է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Վերջինիս մոտենալու լրագրողի բոլոր փորձերը կանխել են տարածքում գտնվող բազմաթիվ համազգեստավոր ոստիկաններ, անվտանգության աշխատակիցներ, ինչպես նաև սպորտային արտահագուստով քաղաքացիական անձինք, ովքեր՝ հանրությանը անհայտ կարգավիճակով ու հիմունքներով, ապահովում են Փաշինյանի անվտանգությունը։ 
Միջադեպին խառնվել է նաև Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը, ում կողմից լրագրողին կոպտորեն հրմշտելու, նրա ձեռքից բռնելու կադրերը տեսանելի են տարածված բազմաթիվ տեսանյութերում։ 


Վարչապետի մամուլի խոսնակի այդ արարքից հետո, ոստիկանները սահմանափակել են՝ ինչպես  Անի Գևորգյանի, այնպես էլ՝ «News.am» լրատվական կայքի աշխատակիցների ազատ տեղաշարժը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Կատարվածը Մանե Գևորգյանի կողմից լրագրողների աշխատանքը խոչընդոտելու առաջին դեպքը չէ, նախորդ անգամ նրա այսպիսի վարքագիծը դրսևորվել էր Սյունիքի մարզում։  Այդ ժամանակ Մանե Գևորգյանը խոչընդոտել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրողի աշխատանքը։ 
Ավելին, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի ընտրողաբար և անհարգալից աշխատանքի, պետական պաշտոնյային ոչ հարիր պահվածքի մասին տարբեր լրատվամիջոցների աշխատակիցների ահազանգերը բազմաթիվ են:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է խոսքի ազատության ու մամուլի նկատմամբ իշխանությունների անհանդուրժողական գործելաոճը, որի կրողն է դարձել նաև ի պաշտոնե մամուլի հետ աշխատանքի պարտականություններ ունեցող ու դրա համար հանրային միջոցներից վճարվող վարչապետի մամուլի քարտուղարը։ 
Մանե Գևորգյանն իր համանման վարքագծով կոպտորեն խախտել է մասնագիտական էթիկայի բոլոր կանոնները։ 

Հայաստանի ժուռնալիստների միությունը պահանջում է ծառայողական քննության առարկա դարձնել Մանե Գևորգյանի գործողությունները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ 

Միևնույն ժամանակ Հայաստանի ժուռնալիստների միությունն արձանագրում է, որ հատկապես ընտրությունների նախաշեմին մամուլի նկատմամբ նման ոտնձգություններն իշխանության որդեգրած հակաժողովրդավարական վարքագծի դրսևորումներ են, որոնք բազմապատիկ անթույլատրելի և վտանգավոր են՝ հատկապես ընտրական գործընթացներում։ 
Իշխանությունը գործնականում արշավ է սկսել մամուլի դեմ, ինչը հատկապես վերջին շրջանում արտահայտվում է նաև պատգամավորների, պաշտոնյաների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթներում, որոնցում նա թիրախավորում է մամուլին ու լրագրողներին՝ օրինակ ծառայելով իր թիմակիցների համար․ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների վերջին  օրերի գրեթե նույնաբովանդակ ելույթները մամուլի դեմ՝ փաթեթավորված ամենատարբեր պիտակներով, թողնում են ողջամիտ կասկածի տպավորություն, որ կատարվողը քաղաքական որոշման արդյունքում իրականացվող քարոզչություն է՝ ընդդեմ ազատ խոսքի ու լրատվամիջոցների։

Դատապարտելով տեղի ունեցածը՝ Հայաստանի ժուռնալիստների միությունն իր միջազգային գործընկեր կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում կատարվածին՝ նաև մասնագիտական հանրույթի համերաշխության միջոցով ապագայում նմանօրինակ միջադեպերի կրկնությունը բացառելու նպատակով։ 

Հայաստանում խոսքի ու մամուլի ազատությունն այլընտրանք չունի և իշխանության որևէ ոտնձգություն չի կարող ստվերել այն անգնահատելի աշխատանքը, որ հատկապես այս ճգնաժամային փուլում իրականացնում են լրատվամիջոցներն ու լրագրողները։  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 

դիտվել է 247 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am